Վերադառնալ
Այլ

Evocabank-ը 10,000,000 դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Evocabank-ը 10,000,000 դրամ է փոխանցել՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

17.03.2020

Ինչպես քիչ առաջ նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ գումարը կուղղվի բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։

Բանկը, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, մշտապես աջակցություն է ցուցաբերում հասարակական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններին։

Բոլորին մաղթում ենք առողջություն և դրական տրամադրվածություն։