Մրցանակներ

Բոլորին նվեր՝ Smart TV

Վերցրու հիփոթեք Evocabank-ից և ստացիր նվեր Smart TV

22.10.2019
Բոլորին նվեր՝ Smart TV

Մինչև դեկտեմբերի 31-ը ձեռք բերելով տուն կամ բնակարան Evocabank-ի ցանկացած հիփոթեքային վարկով` բոլոր վարկառուները կստանան SMART հեռուստացույց՝ որպես նվեր:

Ակցիային մասնակցում են նվազագույնը 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարով հիփոթեքային վարկեր վերցրած վարկառուները:

Evocabank-ը տրամադրում է 3 տեսակի հիփոթեքային վարկեր՝

1. Բնակարան երիտասարդներին ծրագրով՝

  • Սկսած 7.5% կանխավճար՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման,
  • 6.8%* տարեկան անվանական տոկոսադրույք, որից՝
    • Երևանում սուբսիդավորվում է 2%-ը և կազմում 4.8%,
    • Մարզերում՝ 4%-ը և կազմում 2.8%,
  • Վարկի մարման առավելագույն ժամկետ` 15 տարի:

2. Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրով՝

  • Սկսած 10% կանխավճար՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման,
  • 10.8%**՝ Երևանում անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու համար,
  • 9.8%**՝ մարզերում գույք ձեռք բերելու կամ կառուցապատելու համար,
  • Վարկի մարման առավելագույն ժամկետ` 20 տարի:

3. Բանկի սեփական միջոցներով՝

  • Սկսած 0% կանխավճար,
  • Տարեկան անվանական տոկոսադրույք՝
    • ՀՀ դրամ՝ 13-17%***,
    • ԱՄՆ դոլար՝ 9-12%***,
    • Եվրո՝ 7-10%***,
  • Վարկի մարման առավելագույն ժամկետ` 20 տարի:

Evocabank-ը կնվիրի հիփոթեքային վարկ վերցրած իր գործընկերոջ ընտրությամբ Smart հեռուստացույցը՝ սահմանված մոդելների շրջանակներում:

Ակցիային կմասնակցեն հիփոթեքային վարկի այն դիմումները, որոնք կընդունվեն մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը, սակայն կարող են Բանկի կողմից հաստատվել ավելի ուշ։ Նվերը տրամադրվում է հիփոթեքային վարկի դիմումը Բանկի կողմից հաստատվելուց հետո։

Մրցանակի փոխարեն գումարային փոխհատուցում չի կարող տրամադրվել, իսկ նվերի փոխանակում չի իրականացվում:

* Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 7.21% (սուբսիդավորման պարագայում՝ 3%-6.2%):
** Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 11.57%-14.28%:
*** Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ դրամ՝ 13.83%-18.41%, դոլար՝ 9.41%-12.69%, եվրո՝ 7.25% - 10.48%: