Դիլիջա՜ն, մենք գալիս ենք
Սեպտեմբերի 18-ին Evocabank-ը նշում է իր նոր «Դիլիջան» մասնաճյուղի բացումը մեծ բացօթյա համերգով՝ DJ Jokey-ի և Ռեինկարնացիայի մասնակցությամբ։
11.09.2026
Դիլիջա՜ն, պատրա՞ստ ես։
Սեպտեմբերի 18-ին Դիլիջանի Կենտրոնական հրապարակում միասին նշում ենք Evocabank-ի նոր մասնաճյուղի բացումը՝ մեծ բացօթյա համերգով։ Երեկոն սկսելու ենք DJ Jokey-ի հետ, այնուհետև բեմը ձեր բոլորի կողմից սիրված Ռեինկարնացիայինն է։
Այս երեկոն մենք կազմակերպել ենք հատուկ ձեզ համար, որպեսզի Evocabank-ի՝ Դիլիջան գալը նշենք ոչ միայն նոր մասնաճյուղի բացումով, այլ լավ երաժշտությամբ ու բարձր տրամադրությամբ։
17:00 - DJ Jokey
19:00 - Reincarnation
📍 Դիլիջանի Կենտրոնական հրապարակ
🎟️ Մուտքն ազատ է