Կայացավ Evoca Conference 2026-ը
Steven Bartlett-ի հետ բացառիկ զրույցից մինչև ոգեշնչող ելույթներ, հետաքրքիր քննարկումներ և ակտիվ լսարան․ այսպիսին էր Evoca Conference 2026-ը։
06.11.2026
Երբեմն մեկ լավ միտքը բավական է՝ ինչ-որ բան այլ կերպ տեսնելու համար։ Իսկ երբ մեկ օրում լսում ես չորս միջազգային խոսնակի, այդ մտքերը շաաատ ավելի են։
Նոյեմբերի 2-ին հենց այսպիսի հնարավորություն էր ստեղծել Evocabank-ը։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ Evoca Conference-ի ընթացքում, իրենց փորձով ու գաղափարներով կիսվեցին Steven Bartlett-ը, Petra Velzeboer-ը, Dennis Nørmark-ը և Stefanie Sword-Williams-ը։
Մինչ կոնֆերանսի մեկնարկը՝ մասնակիցները վայելում էին կենդանի երաժշտություն, ջերմ մթնոլորտ, հյուրասիրություն և հաճելի նեթվորքինգ։ Իսկ հետո սկսվեց օրվա ամենասպասված մասը՝ խոսնակների ելույթներն ու պանելային քննարկումները։
Միջազգային խոսնակներն անդրադարձան ժամանակակից աշխարհի ամենաարդիական հարցերին․ Ինչպե՞ս պահպանել կենտրոնացումը, արդյունավետ լինել տեղեկատվության անվերջ հոսքի պայմաններում, վերանայել աշխատանքի մասին մեր պատկերացումները և վստահորեն խոսել սեփական հաջողությունների մասին։
Կոնֆերանսը վարում էր Համլետ Առաքելյանը, ով իր ամբողջ էներգիան փոխանցեց լսարանին և ստեղծեց շատ ջերմ ու անմիջական մթնոլորտ։
Օրվա կարևոր հատվածներից էր նաև պանելային քննարկումը, որին մասնակցե երեք խոսնակ։ Այն հնարավորություն տվեց հարցերին նայելու տարբեր տեսանկյուններից, լսելու մասնագիտական կարծիքներ և բացահայտելու նոր գաղափարներ։
Հետո եկավ այն պահը, որին սպասում էին բոլորը։ Բեմը նրանն էր՝ այս անգամ բոլորովին այլ դերում։ The Diary of a CEO-ի հաղորդավարը՝ Steven Bartlett-ը, ով սովորաբար ինքն է վարում անկեղծ ու խորքային հարցազրույցներ, այս անգամ պատասխանողի դերում էր։ Իսկ նրան հարցեր էր ուղղում Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։
Նրանց զրույցը պարզապես հարց ու պատասխանի ձևաչափով չէր․ Տաթևիկ Խաչատրյանի հարցերին Steven-ը տալիս էր անկեղծ և բովանդակալից պատասխաններ՝ կիսվելով իր փորձով, որոշումներով, հաջողություններով և, իհարկե, կյանքի մարտահրավերներով։
Իսկ երբ խոսափողը փոխանցվեց լսարանին, պարզ դարձավ, թե որքան շատ հարցեր էին կուտակվել մասնակիցների մոտ։ Նրանց ակտիվությունը ևս մեկ անգամ ընդգծեց կոնֆերանսի կարևորությունը։
Բայց Evoca Conference-ն այսքանով չավարտվեց։
Կոնֆերանսի ավարտին տեղի ունեցավ Steven Bartlett-ի գրքի ստորագրման արարողությունը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերելու նրա՝ հայերեն թարգմանված գիրքը՝ իր իսկ ստորագրությամբ, և լուսանկարվելու նրա հետ։
Ի դեպ, The Diary of a CEO գիրքը հայերեն է թարգմանվել Newmag-ի կողմից՝ Evocabank-ի ֆինանսավորմամբ։
Evoca Conference 2026-ը մեզ համար պարզապես հաջողված միջոցառում չէր, այլ այն մասին, թե ինչ արժեք կարող է ստեղծել բիզնեսը հասարակության համար։
Մենք հավատում ենք, որ զարգացող հասարակությունը սկսվում է հետաքրքրասեր մարդկանցից, հասանելի գիտելիքից և նոր հնարավորություններ ստեղծող նախաձեռնություններից։ Եվ սա ևս մեկ հնարավորություն էր՝ մարդկանց միավորելու նոր գաղափարների շուրջ, հասանելի դարձնելու միջազգային փորձն ու գիտելիքը և ստեղծելու միջավայր, որտեղ սովորելը, հարցեր տալն ու զարգանալը դառնում են ընդհանուր արժեք։
Շնորհակալ ենք մեր բոլոր խոսնակներին, մասնակիցներին և գործընկերներին, որոնք իրենց ներկայությամբ այս օրը դարձրին առանձնահատուկ։
Մինչ հաջորդ Evoca Conference․․․