Սթիվեն Բարթլեթը՝ Երևանում՝ Evoca Conference 2026-ին
Նոյեմբերի 2-ին Երևանում՝ մեկ բեմում Սթիվեն Բարթլեթ և ևս 3 հայտնի միջազգային խոսնակներ։ Evoca Conference-ը վերադառնում է․․․
19.10.2026
Հնարավո՞ր է՝ մեկ վայրում հավաքվեն միջազգային ճանաչում ունեցող խոսնակներ, հաջողակ ձեռնարկատերեր և հետաքրքրասեր լսարան։
Պատասխանը՝ այո՛, Evoca Conference-ին։
Հիշո՞ւմ եք՝ 2025-ին Evocabank-ի 35-ամյակի առթիվ անցկացված Getting Things Done կոնֆերանսը մեկ հարկի տակ հավաքեց միջազգային խոսնակների, քննարկվեցին ամենաակտուալ թեմաները, տեղի ունեցավ ամենապահանջված գրքերից մեկի՝ Getting Things Done with Others գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Այս տարի նախաձեռնությունը շարունակվում է՝ նոր թեմաներով, միջազգային ճանաչում ունեցող հյուրերով և մի անունով, որն արդեն հասցրել է մեծ աղմուկ առաջացնել։
Նոյեմբերի 2-ին Սթիվեն Բարթլեթը կլինի Երևանում՝ Evoca Conference 2026-ի բեմում։
Նա աշխարհահռչակ ձեռնարկատեր է, ներդրող, բեսթսելլեր գրքերի հեղինակ և The Diary of a CEO փոդքասթի հաղորդավար։ Նրա փոդքասթը լսում է ավելի քան 20 միլիոն մարդ, գիրքը վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակով, իսկ Instagram-ում նրան հետևում է ավելի քան 5 միլիոն մարդ։
Բայց այս կոնֆերանսը միայն մեկ հայտնի անունով չի սահմանափակվում։
Եվս 3 միջազգային խոսնակի հետ միասին կանդրադառնանք այնպիսի թեմաների, որոնք այսօր ավելի կարևոր են, քան երբևէ՝ ինչպես պահպանել կենտրոնացումը շեղումներով լի թվային աշխարհում, վերաիմաստավորել աշխատանքի և արդյունավետության մասին պատկերացումները և վստահորեն ներկայացնել սեփական ձեռքբերումները։
Ծանոթացիր կոնֆերանսի խոսնակներին․
- Steven Bartlett՝ աշխարհահռչակ ձեռնարկատեր, ներդրող, հեղինակ, The Diary of a CEO գրքի հեղինակ և փոդքասթեր։
- Petra Velzeboer՝ Digital Wellbeing աշխարհահռչակ փորձագետ, TEDx բանախոս և հեղինակ
- Dennis Nørmark՝ մարդաբան, բանախոս և 9 գրքի հեղինակ
- Stefanie Sword-Williams՝ TEDx բանախոս, հիմնադիր և F*ck Being Humble գրքի հեղինակ
Կոնֆերանսի ծրագրում ներառված են նաև պանելային քննարկում, հարցուպատասխան Սթիվեն Բարթլեթի հետ և նրա գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը՝ Evocabank-ի հովանավորությամբ։
Ծանոթացիր կոնֆերանսի ամբողջական օրակարգին։

Իսկ հիմա՝ քո հնարավորության մասին։
Դու ունես երկու հնարավորություն՝ մեկ քայլով։
Պատկերացրո՛ւ՝ ձեռք ես բերում ճանապարհորդական քարտ և միաժամանակ հնարավորություն ստանում մասնակցելու տարվա ամենասպասված կոնֆերանսներից մեկին։
Առաջին 50 անձինք, որոնք կպատվիրեն Evoca Travel Card, կստանան Evoca Conference 2026-ի հրավիրատոմս։
Միայն քարտ չէ, այլ ճանապարհորդություններիդ համար մի շարք առավելություններ։ Եվ այս անգամ՝ նաև հրավեր՝ ներկա գտնվելու միջազգային խոսնակների ելույթներին, լսելու նոր գաղափարներ ու ոգեշնչվելու նրանց փորձով։
Դու էլ կարող ես լինել այդ 50-ից մեկը։ Շտապի՛ր պատվիրել Evoca Travel Card-ը և բաց մի՛ թող այս հնարավորությունը։
Հանդիպում ենք շաաատ շուտով՝
📅 Նոյեմբերի 2
📍 Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Երևան