Վերադառնալ
Կենսակերպ

Evocabank-ը՝ FinComm Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Հոկտեմբերի 7-ին Երևանում անցկացվեց FinComm Armenia 2026 կոնֆերանսը` նվիրված banks.am-ի 20-ամյակին, որի գլխավոր գործընկերն էր Evocabank-ը։

08.10.2026
Evocabank-ը՝ FinComm Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Մեդիամաքս մեդիա ընկերության կազմակերպած կոնֆերանսը նվիրված էր ֆինանսական ոլորտում հաղորդակցության զարգացումներին և անցկացվել է Banks.am պորտալի 20-ամյակի առիթով։ 2006 թվականին հիմնադրված Banks.am-ը ստեղծվել է ֆինանսական ոլորտի վերաբերյալ հանրությանը հավաստի և համապարփակ տեղեկություն տրամադրելու նպատակով։

Կոնֆերանսի շրջանակում անցկացվեց երկու պանելային քննարկում՝ «Մամուլի հաղորդագրությունից՝ push notification. բանկերի հաղորդակցության էվոլյուցիան» և «Վստահություն կառուցելու դասեր» թեմաներով։

Առաջին պանելային քննարկմանը մասնակցեց Evocabank-ի Մարքեթինգի և PR վարչության ղեկավար Լյուսի Սարուխանյանը։ Քննարկման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները անդրադարձան բանկերի հաղորդակցության փոփոխություններին՝ մամուլի հաղորդագրություններից և ավանդական հաղորդակցության գործիքներից մինչև թվային հարթակներ և push notification-ներ։

Քննարկման ընթացքում Լյուսի Սարուխանյանը նշեց․ «Բանկային հաղորդակցությունը ևս տրանսֆորմացվում է տեղեկատվական տտեխնոլոգիաների զարագցմանը զուգընթաց: Տեխնոլոգիաները, բնականաբար, իրենց հետ բերել են փոփոխություններ՝ ավելի շատ դրական: Մեր բանկում խրախուսվում է արհեստական բանականության (ԱԲ) օգտագործումը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ նաեւ մարքեթինգում եւ PR-ում: 

Վերջերս Evocabank-ի ղեկավարությունը դասընթացի մասնակցեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), որի շնորհիվ ծանոթացանք տարբեր գործիքների, որոնք կիրառում ենք ամենօրյա աշխատանքում: Evocabank-ում հստակ գծել ենք ԱԲ գործիքների կիրառման սահմանները: Ինքներս մեզ համար սահմանել ենք՝ ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ»։

FinComm Armenia 2026-ը մեկ հարթակում համախմբեց ֆինանսական ոլորտի և հաղորդակցության մասնագետներին՝ քննարկելու ոլորտի հաղորդակցության փոփոխվող գործիքները, նոր հնարավորություններն ու մարտահրավերները։

Կարևորելով ոլորտի նորություններն ու փորձի փոխանակումը՝ Evocabank-ը շարունակում է մասնակցել ֆինանսական ոլորտի զարգացմանն ու ժամանակակից հաղորդակցության մշակույթի ձևավորմանն ուղղված նախաձեռնություններին։