Վերադառնալ
Կենսակերպ

Evocabank-ը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին

Նոյեմբերի 13, 14 և 15-ին Evocabank-ը կմասնակցի TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին, որի ընթացքում կներկայացնի 2 վարկային պրոդուկտ՝ հատուկ պայմաններով։

06.11.2026
Evocabank-ը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին

Անշարժ գույքը պարզապես «քառակուսի մետր» չի։ Շատերի համար այն սեփական անկյուն ունենալու, նոր կյանք սկսելու և երազանքներ իրականացնելու հնարավորություն է, մյուսների համար՝ կապիտալը մեծացնելու և ապագայի համար ներդրում կատարելու միջոց։

Երկու դեպքում էլ կարևոր է ունենալ ճիշտ ֆինանսական գործընկեր։

Նոյեմբերի 13-ին, 14-ին և 15-ին Evocabank-ը կմասնակցի TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին, որի ընթացքում կներկայացնի երկու վարկային առաջարկ՝ հատուկ պայմաններով։

Ի դեպ, վարկային առաջարկները կգործեն միայն էքսպոյի օրերին։

Ծանոթանա՞նք պրոդուկտներին։

Ներդրումային վարկ․ երբ գումարը կարող է աշխատել քեզ համար

Ոչ թե վարկ, այլ՝ ներդրում։ Բացահայտի՛ր Հայաստանում ու արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու կամ միջազգային առաջատար ընկերությունների բաժնետոմսերում ներդրում կատարելու հնարավորությունները։

Evocabank-ի ներդրումային վարկի միջոցով կարող ես ֆինանսավորել անշարժ գույքի ձեռքբերումը Հայաստանում և արտերկրում կամ ներդրումներ կատարել միջազգային առաջատար ընկերությունների բաժնետոմսերում։

Մանրամասներ

Հիփոթեքային վարկ․ «մի օր կունենամ»-ից մինչև «այստեղ եմ ապրում»

Սեփական տան մասին երազանքները հաճախ սկսվում են փոքրիկ պատկերացումներից՝ սիրելի թաղամաս, լուսավոր հյուրասենյակ, պատշգամբ՝ առավոտյան սուրճը վայելելու համար։ Իսկ հետո գալիս է այդ պատկերացումներն իրականություն դարձնելու ժամանակը։

Evocabank-ի հիփոթեքային վարկը կօգնի ֆինանսավորել բնակարանի կամ առանձնատան ձեռքբերումը և ավելի մոտեցնել քեզ սեփական տուն ունենալու նպատակին։

Մանրամասներ

Քո հաջորդ կարևոր որոշումը կարող է սկսվել այստեղից։

Միացի՛ր մեզ նոյեմբերի 13-ին, 14-ին և 15-ին Meridian Expo կենտրոնում՝ Evoca տաղավարում։

Ծանոթացի՛ր մեր առաջարկներին, զրուցի՛ր մեր մասնագետների հետ, ստացի՛ր քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և բացահայտի՛ր, թե որ ֆինանսական հնարավորություններն են առավել համապատասխանում քո նպատակներին։