Աշխատավարձային նախագծերի պատասխանատու

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 03.03.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն  փնտրում է աշխատավարձային նախագծերի պատասխանատու, ով կկազմակերպի և կապահովի կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության շրջանակում բանկի աշխատավարձային նախագծերի արդյունավետ վաճառքը, ներդրումը և հետագա սպասարկումը: Ապահովելով գործընթացների ճշգրտություն, ժամկետների պահպանում և նախագծերի շարունակական զարգացում։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • ներկայացնել և վաճառել բանկի աշխատավարձային նախագծերը գործող և նոր կորպորատիվ հաճախորդներին,
  • կազմակերպել և վերահսկել աշխատավարձային նախագծերի ամբողջական ցիկլը՝ նախաձեռնությունից մինչև գործարկում,
  • ապահովել ներդրված նախագծերի անխափան իրականացումը և ժամկետների պահպանումը,
  • վերլուծել աշխատավարձային նախագծերի շրջանակում քարտերի ակտիվությունն ու շրջանառությունը,
  • նախաձեռնել նախագծերի զարգացման կամ վերակենդանացման առաջարկներ,
  • կազմակերպել աշխատակիցների քարտերի տեղում տրամադրումը և ապահովել հաճախորդների խորհրդատվական աջակցությունը։

Ներկայացվող պահանջներ`

  •  բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում (նախընտրելի է՝ աշխատավարձային նախագծերի վաճառք/ կառավարում կամ կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանք),
  • վաճառքի, բանակցությունների և կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի հմտություններ,
  • նախագծերի կառավարման և գործընթացների վերահսկման կարողություն,
  • վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու հմտություն,
  • փաստաթղթաշրջանառության և ներքին ընթացակարգերի իմացություն,
  • պատասխանատվություն, կազմակերպվածություն, հաճախորդակենտրոն մտածողություն և թիմում աշխատելու կարողություն։ 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Աշխատավարձային նախագծերի պատասխանատու»։