Աշխատավարձային նախագծերի պատասխանատու
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 03.03.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է աշխատավարձային նախագծերի պատասխանատու, ով կկազմակերպի և կապահովի կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության շրջանակում բանկի աշխատավարձային նախագծերի արդյունավետ վաճառքը, ներդրումը և հետագա սպասարկումը: Ապահովելով գործընթացների ճշգրտություն, ժամկետների պահպանում և նախագծերի շարունակական զարգացում։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- ներկայացնել և վաճառել բանկի աշխատավարձային նախագծերը գործող և նոր կորպորատիվ հաճախորդներին,
- կազմակերպել և վերահսկել աշխատավարձային նախագծերի ամբողջական ցիկլը՝ նախաձեռնությունից մինչև գործարկում,
- ապահովել ներդրված նախագծերի անխափան իրականացումը և ժամկետների պահպանումը,
- վերլուծել աշխատավարձային նախագծերի շրջանակում քարտերի ակտիվությունն ու շրջանառությունը,
- նախաձեռնել նախագծերի զարգացման կամ վերակենդանացման առաջարկներ,
- կազմակերպել աշխատակիցների քարտերի տեղում տրամադրումը և ապահովել հաճախորդների խորհրդատվական աջակցությունը։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում (նախընտրելի է՝ աշխատավարձային նախագծերի վաճառք/ կառավարում կամ կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանք),
- վաճառքի, բանակցությունների և կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի հմտություններ,
- նախագծերի կառավարման և գործընթացների վերահսկման կարողություն,
- վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու հմտություն,
- փաստաթղթաշրջանառության և ներքին ընթացակարգերի իմացություն,
- պատասխանատվություն, կազմակերպվածություն, հաճախորդակենտրոն մտածողություն և թիմում աշխատելու կարողություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Աշխատավարձային նախագծերի պատասխանատու»։