Գործառնական համակարգերի ադմինիստրատոր
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 01.06.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Գործառնական համակարգերի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի բանկում կիրառվող տեղեկատվական և գործառնական համակարգերի անխափան աշխատանքի ապահովման, ադմինիստրավորման և զարգացման համար։ Ինչպես նաև աջակցի բանկի աշխատակիցներին համակարգերի արդյունավետ օգտագործման հարցերում։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- ՀԾ-Բանկ 4.0 համակարգի ադմինիստրավորում և անխափան աշխատանքի ապահովում,
- համակարգի մոդուլների շահագործում և թարմացումների իրականացում,
- օգտվողների գրանցում, հասանելիությունների և իրավասությունների կառավարում,
- աշխատակիցների աշխատակայաններում համակարգի մոդուլների տեղադրում և կարգաբերում,
- գաղտնաբառերի տրամադրում և վերականգնում՝ ՏՏ անվտանգության բաժնի հետ համատեղ,
- հաշվապահական կարգաբերումների իրականացում,
- տվյալների արտահանման ձևաչափերի (MS Word, MS Excel, HTML, TXT) կարգավորում,
- խնդիրների վերհանում և առաջարկությունների ներկայացում,
- աշխատակիցների ուսուցում և շարունակական տեխնիկական աջակցություն:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն (նախընտրելի է տեղեկատվական տեխնոլոգիաների, կիրառական մաթեմատիկայի կամ հարակից ոլորտներում),
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՀԾ-Բանկ 4.0 համակարգի ադմինիստրավորման ոլորտում,
- ՀԾ-Բանկ 4.0 համակարգի կառուցվածքի, մոդուլների և կարգաբերման մեխանիզմների լավ իմացություն,
- ընդհանուր ՏՏ խորացված գիտելիքներ (օպերացիոն համակարգեր, ցանցեր, տվյալների բազաներ),
- սերվերների և ցանցային ենթակառուցվածքների կառավարման փորձ,
- խնդիրների վերլուծման և արագ լուծման հմտություններ,
- տվյալների անվտանգության և պահուստավորման գործընթացների իմացություն,
- թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ,
- պատասխանատվության բարձր զգացում և ինքնուրույն աշխատելու կարողություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գործառնական համակարգերի ադմինիստրատոր»։