Գործառնական համակարգերի ադմինիստրատոր

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 01.06.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Գործառնական համակարգերի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի բանկում կիրառվող տեղեկատվական և գործառնական համակարգերի անխափան աշխատանքի ապահովման, ադմինիստրավորման և զարգացման համար։ Ինչպես նաև աջակցի բանկի աշխատակիցներին համակարգերի արդյունավետ օգտագործման հարցերում։

 

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • ՀԾ-Բանկ 4.0 համակարգի ադմինիստրավորում և անխափան աշխատանքի ապահովում,
  • համակարգի մոդուլների շահագործում և թարմացումների իրականացում,
  • օգտվողների գրանցում, հասանելիությունների և իրավասությունների կառավարում,
  • աշխատակիցների աշխատակայաններում համակարգի մոդուլների տեղադրում և կարգաբերում,
  • գաղտնաբառերի տրամադրում և վերականգնում՝ ՏՏ անվտանգության բաժնի հետ համատեղ,
  • հաշվապահական կարգաբերումների իրականացում,
  • տվյալների արտահանման ձևաչափերի (MS Word, MS Excel, HTML, TXT) կարգավորում,
  • խնդիրների վերհանում և առաջարկությունների ներկայացում,
  • աշխատակիցների ուսուցում և շարունակական տեխնիկական աջակցություն:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն (նախընտրելի է տեղեկատվական տեխնոլոգիաների, կիրառական մաթեմատիկայի կամ հարակից ոլորտներում),
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՀԾ-Բանկ 4.0 համակարգի ադմինիստրավորման ոլորտում,
  • ՀԾ-Բանկ 4.0 համակարգի կառուցվածքի, մոդուլների և կարգաբերման մեխանիզմների լավ իմացություն,
  • ընդհանուր ՏՏ խորացված գիտելիքներ (օպերացիոն համակարգեր, ցանցեր, տվյալների բազաներ),
  • սերվերների և ցանցային ենթակառուցվածքների կառավարման փորձ,
  • խնդիրների վերլուծման և արագ լուծման հմտություններ,
  • տվյալների անվտանգության և պահուստավորման գործընթացների իմացություն,
  • թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ,
  • պատասխանատվության բարձր զգացում և ինքնուրույն աշխատելու կարողություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գործառնական համակարգերի ադմինիստրատոր»։