Թվային աջակցման մասնագետ (երեկոյան հերթափոխ)

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 10.05.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Թվային աջակցման մասնագետ, ով կիրականացնի թվային գործարքների մշակում, մոնիտորինգ և հաճախորդների աջակցություն։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • խնդիրների էսկալացիա համապատասխան թիմերին,
  • թվային պրոդուկտների խնդիրների վերլուծություն և ավտոմատացման առաջարկների ներկայացում,
  • տեխնիկական հարցերի դեպքում հաճախորդների հետ հաղորդակցություն,
  • նոր հաճախորդների հաշիվների ստեղծում,
  • ArCa P2P գործարքների փաստաթղթերի ստուգման և վերլուծության իրականացում և ըստ անհրաժեշտության գործարքների հաստատման կամ չեղարկման ապահովում,
  • հեռահար համակարգերում գործարքների ուսումնասիրում և մշակում, համապատասխան համակարգերում ստուգումների կատարում (օր. Smart Vista) և դրանց հաստատման կամ չեղարկման ապահովում,
  • գործընկեր կազմակերպություններից ստացված հարցումների մշակում և  գործարքների վերաբերյալ համապատասխան պատասխաննեի տրամադրում,
  • VPOS համակարգով իրականացված գործարքների սպասարկում, ներառյալ հետգանձման (chargeback) գործընթացների և չհաշվառված գործարքների հետ կապված հարցումների փոխանցում գործընկերներին,
  • տերմինալների և ինքնասպասարկման սարքերի միջոցով կատարված գործարքների մոնիտորինգի և վերլուծության իրականացում,
  • QR կոդով իրականացված

Ներկայացվող պահանջներ`

  • համակարգչային գիտելիքներ, Excel(միջին և բարձր),CRM(Jira),Postman
  • MS Excel-ի միջին մակարդակ (If,lookup..),
  • բանկային կամ վճարային համակարգերի (transaction processing) իմացություն
  • անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • API / logs / բազային հասկացողություն,ծրագրավորման բազային գիտեկիքներ (բոլորը կդիտարկվեն որպես առավելություն),
  • մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն,
  • կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն, թիմային աշխատանք,
  • բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու ունակություն։

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թվային աջակցման մասնագետ (երեկոյան հերթափոխ)»։