Թվային աջակցման մասնագետ (երեկոյան հերթափոխ)
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 10.05.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Թվային աջակցման մասնագետ, ով կիրականացնի թվային գործարքների մշակում, մոնիտորինգ և հաճախորդների աջակցություն։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- խնդիրների էսկալացիա համապատասխան թիմերին,
- թվային պրոդուկտների խնդիրների վերլուծություն և ավտոմատացման առաջարկների ներկայացում,
- տեխնիկական հարցերի դեպքում հաճախորդների հետ հաղորդակցություն,
- նոր հաճախորդների հաշիվների ստեղծում,
- ArCa P2P գործարքների փաստաթղթերի ստուգման և վերլուծության իրականացում և ըստ անհրաժեշտության գործարքների հաստատման կամ չեղարկման ապահովում,
- հեռահար համակարգերում գործարքների ուսումնասիրում և մշակում, համապատասխան համակարգերում ստուգումների կատարում (օր. Smart Vista) և դրանց հաստատման կամ չեղարկման ապահովում,
- գործընկեր կազմակերպություններից ստացված հարցումների մշակում և գործարքների վերաբերյալ համապատասխան պատասխաննեի տրամադրում,
- VPOS համակարգով իրականացված գործարքների սպասարկում, ներառյալ հետգանձման (chargeback) գործընթացների և չհաշվառված գործարքների հետ կապված հարցումների փոխանցում գործընկերներին,
- տերմինալների և ինքնասպասարկման սարքերի միջոցով կատարված գործարքների մոնիտորինգի և վերլուծության իրականացում,
- QR կոդով իրականացված
Ներկայացվող պահանջներ`
- համակարգչային գիտելիքներ, Excel(միջին և բարձր),CRM(Jira),Postman
- MS Excel-ի միջին մակարդակ (If,lookup..),
- բանկային կամ վճարային համակարգերի (transaction processing) իմացություն
- անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- API / logs / բազային հասկացողություն,ծրագրավորման բազային գիտեկիքներ (բոլորը կդիտարկվեն որպես առավելություն),
- մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն,
- կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն, թիմային աշխատանք,
- բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու ունակություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թվային աջակցման մասնագետ (երեկոյան հերթափոխ)»։