Թվային սպասարկման մասնագետ (երեկոյան հերթափոխ)

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 08.05.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն  փնտրում է Թվային սպասարկման մասնագետ, ով պատասխանատու կլինի հաճախորդների կողմից օնլայն հարթակների միջոցով ներկայացված դիմումների ընդունման, մշակման և պատշաճ ընթացք ապահովելու համար:

 

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • օնլայն համակարգերի միջոցով հաճախորդների կողմից ներկայացված դիմումների մշակում,
  • արագ դրամական փոխանցումների համակարգերով գործարքների հաստատում,
  • Բանկի կողմից ներդրված օնլայն ծառայությունների մատուցման գործընթացների իրականացում,
  • օնլայն համակարգում խնդիր/հարց առաջանալու դեպքում հաճախորդի հետ կապի հաստատում և առաջացած խնդիրներ կարգավորում,
  • հաճախորդի կողմից սխալ հաղորդագրությունների ներկայացման դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործարքը ենթակա է մերժման` հաճախորդի հետ կապի հաստատում և գործարքի մերժման մանրամասներ ներկայացում,
  • անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն  1 տարվա աշխատանքային փորձ բանկում,
  • ՀՀ բանկային օրենսդրության  իմացություն,
  • ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թվային սպասարկման մասնագետ (երեկոյան հերթափոխ)»։