Թվային սպասարկման մասնագետ (երեկոյան հերթափոխ)
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 08.05.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Թվային սպասարկման մասնագետ, ով պատասխանատու կլինի հաճախորդների կողմից օնլայն հարթակների միջոցով ներկայացված դիմումների ընդունման, մշակման և պատշաճ ընթացք ապահովելու համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- օնլայն համակարգերի միջոցով հաճախորդների կողմից ներկայացված դիմումների մշակում,
- արագ դրամական փոխանցումների համակարգերով գործարքների հաստատում,
- Բանկի կողմից ներդրված օնլայն ծառայությունների մատուցման գործընթացների իրականացում,
- օնլայն համակարգում խնդիր/հարց առաջանալու դեպքում հաճախորդի հետ կապի հաստատում և առաջացած խնդիրներ կարգավորում,
- հաճախորդի կողմից սխալ հաղորդագրությունների ներկայացման դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործարքը ենթակա է մերժման` հաճախորդի հետ կապի հաստատում և գործարքի մերժման մանրամասներ ներկայացում,
- անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում,
- ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
- ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
- բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- հաղորդակցման գերազանց հմտություններ,
- արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թվային սպասարկման մասնագետ (երեկոյան հերթափոխ)»։