Ներքին Աուդիտոր
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 02.02.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է ներքին աուդիտոր, ով պատասխանատու կլինի կառավարման համակարգի, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգի արդյունավետության գնահատման համար: Մասնակից կլինի բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում՝ ստուգումների և ուսումնասիրությունների իրականացմանը և ներքին հսկողության համակարգի արդյունավետության գնահատմանը:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- աուդիտորական ստուգումների պլանավորման գործընթացի մասնակցություն,
- աուդիտորական ստուգումների իրականացում,
- աուդիտի արդյունքների հիման վրա հաշվետվությունների կազմում,
- բացահայտված ռիսկերի զսպմանը և անհամապատասխանությունների վերացմանն ուղղված առաջարկների ներկայացում,
- աուդիտի արդյունքներով տրված հանձնարարականների հետստուգում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում՝ որպես աուդիտոր,
- ՀՀ բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի իմացություն,
- Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
- ռիսկերի կառավարման և ներքին հսկողութան համակարգերի վերաբերյալ մասնագիտական գիտելիքների տիրապետում,
- մասնագիտական որակավորումներ (առնվազն CIA 1 մակարդակ, կամ ACCA 4 մակարդակ),
- ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն,
- արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ներքին Աուդիտոր»։