Ներքին Աուդիտոր

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 02.02.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն  փնտրում է ներքին աուդիտոր, ով պատասխանատու կլինի կառավարման համակարգի, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգի արդյունավետության գնահատման համար: Մասնակից կլինի բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում՝ ստուգումների և ուսումնասիրությունների իրականացմանը և ներքին  հսկողության համակարգի արդյունավետության գնահատմանը:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • աուդիտորական ստուգումների պլանավորման գործընթացի մասնակցություն,
  • աուդիտորական ստուգումների իրականացում,
  • աուդիտի արդյունքների հիման վրա հաշվետվությունների կազմում,
  • բացահայտված ռիսկերի զսպմանը և անհամապատասխանությունների վերացմանն ուղղված առաջարկների ներկայացում,
  • աուդիտի արդյունքներով տրված հանձնարարականների հետստուգում:

Ներկայացվող պահանջներ`

 

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում՝ որպես աուդիտոր,
  • ՀՀ բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի իմացություն,
  • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
  • ռիսկերի կառավարման և ներքին հսկողութան համակարգերի վերաբերյալ մասնագիտական գիտելիքների տիրապետում,
  • մասնագիտական որակավորումներ (առնվազն CIA 1 մակարդակ, կամ ACCA 4 մակարդակ),
  • ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն,
  • արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ներքին Աուդիտոր»։