ՓՄՁ վարկավորման ավագ վարկային մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 30.04.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է ՓՄՁ վարկավորման ավագ վարկային մասնագետի, ով պատասխանատու է լինելու նոր հաճախորդների ներգրավման և նրանց բիզնես կարիքների բացահայտման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- ՓՄՁ հաճախորդների ներգրավում, գործնական հարաբերությունների հաստատում և պահպանում,
- վարկային պորտֆելի սպասարկում,
- վարկային գործի կազմում, վարկային հայտի ներկայացում վարկային կոմիտեներին և ձևակերպման գործընթացի կառավարում,
- խնդրահարույց հաճախորդների հետ բանկացությունների վարում,
- վարչության պետի և բաժնի պետի այլ հանձնարարականների կատարում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում,
- ՓՄՁ հաճախորդների սպասարկման և վարկավորման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
- ՀԾ-բանկ 4.0 իմացություն,
- հաղորդակցման գերազանց հմտություններ,
- հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
- բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- վերլուծական ճկուն միտք,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ՓՄՁ վարկավորման ավագ վարկային մասնագետ»։