Քարտային տեխնոլոգիաների և գործառությունների թիմի մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 10.04.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է քարտային տեխնոլոգիաների և գործառությունների թիմի մասնագետ, ով կպատասխանի քարտային հարցերով հեռախոսազանգերին, կտրամադրի մասնագիտական աջակցություն վճարային քարտերի գործառույթների և խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև կվարի և կկառավարի թիքեթային համակարգը՝ ապահովելով դրանց մշակումը, ուղղորդումը և կատարման վերահսկումը:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • մշակել առաջարկներ քարտային գործառույթների և գործընթացների արդյունավետության բարձրացման, ավտոմատացման և բարելավման ուղղությամբ,
  • հիմք ընդունելով հաճախ հանդիպող խնդիրները՝ ներկայացնել ավտոմատացման առաջադրանքներ թվային կոմիտեին,
  • համագործակցող գործընկերների հետ ապահովել արդյունավետ նամակագրություն և հեռախոսազանգերի սպասարկում,
  • վերլուծել հաճախորդներից ստացված հարցումները և խնդիրները, տրամադրել պարզաբանումներ և աջակցություն:

Ներկայացվող պահանջներ`

  • առնվազն 2 տարվա փորձ բանկային ոլորտում,
  • հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • վճարային քարտերին առնչվող բիզնես գործընթացների և ներքին կանոնակարգերի իմացություն,
  • անալիտիկ և ստեղծագործ մտածելակերպ,
  • զարգացած հաղորդակցման, բանակցային հմտություններ,
  • բիզնես էթիկայի կանոնների իմացություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • ժամանակի կառավարման հմտություններ,,
  • արագ սովորելու ունակություն և պատրաստակամություն,
  • ճկունություն փոփոխությունների նկատմամբ,
  • MS Word, Excel իմացություն, PowerPoint ծրագրերի իմացությունը կդիտարկվի առավելություն,
  • ՀԾ-Բանկ 4.0 համակարգի գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Քարտային տեխնոլոգիաների և գործառությունների թիմի մասնագետ»։