Քարտային տեխնոլոգիաների և գործառությունների թիմի մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 10.04.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է քարտային տեխնոլոգիաների և գործառությունների թիմի մասնագետ, ով կպատասխանի քարտային հարցերով հեռախոսազանգերին, կտրամադրի մասնագիտական աջակցություն վճարային քարտերի գործառույթների և խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև կվարի և կկառավարի թիքեթային համակարգը՝ ապահովելով դրանց մշակումը, ուղղորդումը և կատարման վերահսկումը:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- մշակել առաջարկներ քարտային գործառույթների և գործընթացների արդյունավետության բարձրացման, ավտոմատացման և բարելավման ուղղությամբ,
- հիմք ընդունելով հաճախ հանդիպող խնդիրները՝ ներկայացնել ավտոմատացման առաջադրանքներ թվային կոմիտեին,
- համագործակցող գործընկերների հետ ապահովել արդյունավետ նամակագրություն և հեռախոսազանգերի սպասարկում,
- վերլուծել հաճախորդներից ստացված հարցումները և խնդիրները, տրամադրել պարզաբանումներ և աջակցություն:
Ներկայացվող պահանջներ`
- առնվազն 2 տարվա փորձ բանկային ոլորտում,
- հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- վճարային քարտերին առնչվող բիզնես գործընթացների և ներքին կանոնակարգերի իմացություն,
- անալիտիկ և ստեղծագործ մտածելակերպ,
- զարգացած հաղորդակցման, բանակցային հմտություններ,
- բիզնես էթիկայի կանոնների իմացություն,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
- թիմում աշխատելու ունակություն,
- ժամանակի կառավարման հմտություններ,,
- արագ սովորելու ունակություն և պատրաստակամություն,
- ճկունություն փոփոխությունների նկատմամբ,
- MS Word, Excel իմացություն, PowerPoint ծրագրերի իմացությունը կդիտարկվի առավելություն,
- ՀԾ-Բանկ 4.0 համակարգի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Քարտային տեխնոլոգիաների և գործառությունների թիմի մասնագետ»։