Մասնաճյուղի կառավարիչ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 07.06.2025
Աշխատանքի վայր ք. Երևան

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է մասնաճյուղի կառավարիչ, ով պատասխանատու կլինի վաճառքների զարգացման, սպասարկման բարձր ստանդարտների պահպանման և անձնակազմի արդյունավետ կառավարման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • հաճախորդների կարիքների բացահայտում, անհատական մոտեցման ապահովում և ծառայությունների միջոցով դրանց լիարժեք բավարարում,
  • մասնաճյուղում բանկային ծառայությունների մատուցման բարձր որակի կազմակերպում,
  • գործող ռիսկերի կառավարման և բանկի ներքին քաղաքականությունների ու կարգավորումների պահպանում,
  • բանկային պրոդուկտների վաճառքների ակտիվ իրականացում և խաչաձև վաճառքների խթանում,
  • մասնաճյուղի առջև դրված ֆինանսական և գործառնական նպատակների արդյունավետ իրականացում, շահութաբեր և կայուն գործունեության ապահովում,
  • թիմի արդյունավետ կառավարում՝ ներառյալ աշխատակիցների ընտրություն, վերապատրաստում, մոտիվացում և կատարողականի կառավարում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • բանկում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից 3-ը ղեկավար պաշտոնում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, հաճախորդների սպասարկման և վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ
  • ՀԾ-Բանկ ծրագրի գերազանց իմացություն,
  • զարգացած ղեկավարման հմտություններ,
  • որոշումներ կայացնելու ունակություն,
  • արագ փոփոխվող միջավայրում խնդիրների լուծման կարողություն,
  • անալիտիկ մտածելակերպ,
  • անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Մասնաճյուղի կառավարիչ»։