Հաճախորդի փորձի բարելավման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 22.11.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Հաճախորդի փորձի բարելավման մասնագետ, ով պատասխանատու կլինի հաճախորդների հետադարձ կապի վերլուծության, հաճախորդի ճանապարհի բարելավման հնարավորությունների բացահայտման և հաճախորդների բավարարվածության ու սպասարկման որակի բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների մշակման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • հաճախորդների հետադարձ կապի և բավարարվածության ցուցանիշների հավաքագրում և վերլուծություն,
  • հաճախորդի ճանապարհի և սպասարկման գործընթացների բարելավման հնարավորությունների բացահայտում,
  • հաճախորդի փորձի ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և բարելավմանն ուղղված նախաձեռնությունների առաջարկում,
  • հաճախորդների բավարարվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման նպատակով համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցություն,
  • սպասարկման որակի և հաճախորդի ընդհանուր փորձի բարելավմանն ուղղված նախագծերին մասնակցություն։

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն՝ բիզնեսի կառավարման, մարքեթինգի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
  • հաճախորդի փորձի, հաճախորդների բավարարվածության, բիզնես վերլուծության կամ հարակից ոլորտներում առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ,
  • վերլուծական մտածողություն, տվյալները մեկնաբանելու և հաշվետվություններ կազմելու ունակություն,
  • MS Office ծրագրերի, մասնավորապես՝ Excel-ի և PowerPoint-ի լավ իմացություն,
  • հաղորդակցման զարգացած հմտություններ, հաճախորդակենտրոն մտածելակերպ և թիմային աշխատանքի ունակություն,
  • անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հաճախորդի փորձի բարելավման մասնագետ»։