Թվային զարգացման մասնագետ (արժեթղթային և ներդրումային պրոդուկտներ)
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 21.08.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ, Սեբաստիա 108/3 |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Թվային զարգացման մասնագետ, ով պատասխանատու կլինի արժեթղթային և ներդրումային պրոդուկտների թվային զարգացման համար, կմասնակցի նոր պրոդուկտների մշակմանը, կսահմանի դրանց բիզնես նպատակները և կնպաստի հաճախորդների համար նորարարական թվային լուծումների ստեղծմանը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան թվային պրոդուկտների ստեղծում,
- QR համակարգերի նախագծում և իրականացում,
- ինտեգրացիաների իրականացում,
- նոր բանկային պրոդուկտների ներդրման կամ առկա բանկային պրոդուկտների զարգացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում,
- պրոդուկտի իրականացման ճանապարհային քարտեզի կազմում,
- պրոդուկտի շահութաբերության գնահատում,
- գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ ձեռքբերված բիզնես պայմանավորվածությունների հիման վրա պայմանագրերի/համաձայնագրերի կնքում,
- թվային պրոդուկտների ուսումնասիրություն, պլանավորում և զարգացում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական պրոդուկտների մշակման ոլորտներում,
- PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- պրոդուկտի ճանապարհային քարտեզի (Product Roadmp) պլանավորման փորձ,
- պրոդուկտի գաղափարի ստեղծման, մշակման, եկամուտի և գնագոյացման գնահատման սշխատանքային փորձ,
- ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
- կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ,
- նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
- անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թվային զարգացման մասնագետ (արժեթղթային և ներդրումային պրոդուկտներ)»։