Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման բաժնի ղեկավար
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 27.11.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման բաժնի ղեկավար, ով կկազմակերպի և կվերահսկի բանկի ակտիվների, պարտավորությունների և կապիտալի արդյունավետ կառավարումը՝ ապահովելով իրացվելիության և կապիտալի նորմատիվների պահպանումը։ Կկազմակերպի ֆինանսական պլանավորումը, կգնահատի շուկայի փոփոխությունների ազդեցությունը և կներկայացնի համապատասխան առաջարկություններ՝ բանկի եկամտաբերության և ֆինանսական կայունության ապահովման նպատակով:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- Բանկի ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման ռազմավարության մշակում և իրականացում,
- իրացվելիության կառավարման և կանխատեսման գործընթացի կազմակերպում,
- տոկոսադրույքային ռիսկի գնահատում և կառավարում (IRRBB),
- ֆինանսավորման կառուցվածքի և ներգրավված միջոցների արժեքի վերլուծություն,
- ապիտալի պլանավորման և կապիտալի համարժեքության կառավարման կազմակերպում
- ակտիվների և պարտավորությունների կառուցվածքային անհամապատասխանությունների վերլուծություն,
- ֆինանսական շուկաների, մակրոտնտեսական միջավայրի և տոկոսադրույքների միտումների վերլուծություն,
- սցենարային վերլուծությունների կազմակերպում,
- ակտիվների և պարտավորությունների կառավարման հաշվետվությունների և վերլուծական գործիքների զարգացում,
- ակտիվների ու պասիվների կառավարման կոմիտեին համապատասխան հաշվետվությունների, վերլուծությունների և առաջարկությունների կազմում և ներկայացում,
- ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարմանն առնչվող որոշումների համակարգում և առաջարկությունների ներկայացում,
- անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին՝ ակտիվների և պարտավորությունների կառավարման, ֆինանսական պլանավորման, իրացվելիության, կապիտալի կամ ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտներում ղեկավար կամ պատասխանատու պաշտոնում,
- մասնագիտական որակավորումներ․ CFA կամ FRM որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- ֆինանսական մոդելների իմացություն, ֆինանսական վերլուծության և մոդելավորման փորձ,
- Տեխնիկական հմտություններ․ MS Excel-ի բարձր մակարդակի իմացություն, SQL-ի և Power BI-ի լավ իմացություն, Python-ի կիրառում ֆինանսական տվյալների մշակման, վերլուծության, մոդելավորման և գործընթացների ավտոմատացման նպատակով,
- վերլուծական և ռազմավարական մտածողություն,
- պլանավորման, կազմակերպման և որոշումների կայացման կարողություններ,
- թիմի ղեկավարման և միջստորաբաժանումային համագործակցության հմտություններ,
- նախաձեռնողականություն և գործնական ճկուն մտածելակերպ,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի մասնագիտական իմացություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման բաժնի ղեկավար»։