Տվյալների կառավարման վարչության պետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 06.11.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Տվյալների կառավարման վարչության պետ, ով պատասխանատու կլինի Բանկի բիզնես վերլուծության, տվյալների կառավարման, որակի ապահովման, վերլուծական լուծումների և տվյալագիտության ոլորտների արդյունավետ ղեկավարման համար։ Վարչության պետը կապահովի արժանահավատ, միասնական և հասանելի տվյալների հիման վրա կառավարչական ու բիզնես արդյունավետ որոշումների ընդունումը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- բանկի տվյալների կառավարման և բիզնես վերլուծության զարգացման մոտեցումների ու առաջնահերթությունների ձևավորում և իրականացում,
- բանկում օգտագործվող հիմնական տվյալների, հաշվետվությունների և ցուցանիշների միասնական սահմանումների, որակի և համադրելիության ապահովում,
- DWH-ի, data mart-երի, OLAP կառուցվածքների և այլ վերլուծական տվյալային լուծումների բիզնես պահանջների ձևավորման ու զարգացման համակարգում,
- տվյալային և վերլուծական նախագծերի իրականացման շրջանակում Բանկի ՏՏ ստորաբաժանումների, արտաքին մատակարարների և բիզնես ստորաբաժանումների միջև աշխատանքների համակարգում,
- տվյալների որակի վերահսկման, data lineage-ի, տվյալների բառարանի և ցուցանիշների հաշվարկման տրամաբանության կառավարման գործընթացների ապահովում,
- բիզնես ստորաբաժանումների վերլուծական և տվյալային պահանջների սպասարկման ղեկավարում՝ ապահովելով դրանց ժամանակին, ճշգրիտ և արդյունավետ իրականացումը,
- Power BI, Streamlit և այլ գործիքներով հաշվետվությունների, վահանակների և ինտերակտիվ վերլուծական լուծումների զարգացման ու ավտոմատացման խթանում,
- կրկնվող ձեռքով իրականացվող հաշվարկների ու հաշվետվությունների բացահայտում և դրանց ստանդարտացման ու ավտոմատացման նախաձեռնում,
- բիզնես խնդիրների լուծման համար վիճակագրական, մեքենայական ուսուցման (ML) և AI մոդելների կիրառման ղեկավարում,
- հաճախորդների սեգմենտավորման, churn, propensity, հաճախորդի արժեքի (CLV), վաճառքի և եկամուտների կանխատեսման, անոմալիաների հայտնաբերման և այլ մոդելների մշակման համակարգում,
- վերլուծական և մոդելավորման արդյունքների որակի, կայունության, կիրառելիության և բիզնես ազդեցության գնահատման ապահովում,
- բիզնես ստորաբաժանումների հետ համատեղ վերլուծական նախագծերի առաջնահերթությունների և ակնկալվող բիզնես արդյունքների սահմանում,
- վարչության կողմից տրամադրվող տվյալների, հաշվետվությունների, վերլուծությունների և մոդելների ճշգրտության ու ամբողջականության վերահսկում,
- վարչության թիմի ձևավորում, աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում և գիտելիքների ու աշխատանքային մեթոդաբանությունների միասնական կիրառման ապահովում,
- ղեկավարությանը վարչության հիմնական արդյունքների, տվյալների որակի խնդիրների, վերլուծական բացահայտումների և զարգացման առաջարկությունների պարբերաբար ներկայացում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն (ֆինանսների, տնտեսագիտության, տվյալագիտության, կիրառական մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում),
- բիզնես վերլուծության, BI-ի, տվյալների կառավարման կամ տվյալագիտության ոլորտում ղեկավար աշխատանքային փորձ,
- բանկային հիմնական գործընթացների և ֆինանսական ցուցանիշների լավ իմացություն,
- DWH, SQL, BI գործիքների և տվյալների կառավարման սկզբունքների լավ պատկերացում,
- վիճակագրական և մեքենայական ուսուցման մեթոդների կիրառման ընդհանուր պատկերացում,
- բիզնես պահանջները տվյալային և տեխնիկական խնդիրների վերածելու կարողություն,
- ուժեղ վերլուծական մտածողություն, նախագծերի և թիմերի կառավարման հմտություններ,
- տարբեր բիզնես և տեխնիկական ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության և հաղորդակցության կարողություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Տվյալների կառավարման վարչության պետ»։