Ներդրումային ծառայությունների մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 01.11.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Ներդրումային ծառայությունների մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կաջակցի ֆինանսական վերլուծությունների, կանխատեսումների գործընթացում։ Ներդրումային ծառայությունների մասնագետը կարևոր դեր կունենա ֆինանսական տվյալների գնահատման, ռիսկերի վերլուծության և ընկերություններին արժեթղթերի թողարկման վերաբերյալ ֆինանսական խորհրդատվության տրամադրման գործընթացում:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ
- ֆինանսական վերլուծությունների իրակակացում, ներառյալ ֆինանսական ցուցանիշների գնահատում, ոլորտային համեմատականներ և ռիսկերի վերլուծություն,
- ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և մշակում,
- արժեթղթերի թողարկման նպատակով՝ ներդրումային առաջարկների իրականացում և ազդագրերի պատրաստում,
- արժեթղթերի գրանցման և ցուցակման գործընթացի նպատակով՝ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում համապատասխան մարմիններին՝ ներառյալ ՀՀ ԿԲ (Կենտրոնական բանկ) և այլ կարգավորող մարմիններ,
- ընկերությունների վերաբերյալ պրեզենտացիաների ներկայացում
- իրավաբանական և ֆինանսական բաժինների հետ համագործակցում՝ ֆինանսական փաստաթղթերի նախապատրաստման և գրանցման գործընթացներում,
- շուկայի ուսումնասիրում, համադրությունների և տվյալների վերլուծություն՝ բիզնես որոշումների կայացմանն աջակցելու համար։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտներում,
- առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ ֆինանսական վերլուծության, հաշվետվությունների պատրաստման կամ կապիտալի շուկաների ոլորտում,
- MS Office ծրագրերի իմացություն,
- ֆինանսական մոդելավորման և վերլուծության հմտություններ,
- բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով,
- գերազանց թիմային աշխատանքի ունակություններ, պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվության բարձր զգացում:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ներդրումային ծառայությունների մասնագետ »: