Վարկային մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 31.08.2025 |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Վարկային մասնագետի, ով պատասխանատու է լինելու հաճախորդների արդյունավետ սպասրկման, վարկային ծառայությունների որակյալ մատուցման և վաճառքների համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ՝
- հաճախորդների ներգրավում,
- վարկավորման գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- վարկային պորտֆելի սպասարկում,
- պրոդուկտների ակտիվ վաճառքի իրականացում,
- հայտերի ընդունում և վարկունակության գնահատում,
- գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում,
- հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- հաճախորդների վճարումներին հետևում:
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես բիզնես և/կամ սպառողական վարկերի գծով մասնագետ,
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
- հաղորդակցման զարգացած հմտություններ,
- հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
- բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- վերլուծական ճկուն միտք,
- ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկային մասնագետ»: