Հիփոթեքային վարկավորման և փաստաթղթաշրջանառության մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 08.10.2026
Աշխատանքի վայր Արմավիրի մարզ, Մեծամոր

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Հիփոթեքային վարկավորման և փաստաթղթաշրջանառության մասնագետ (Մեծամոր քաղաքում), ով պատասխանատու կլինի կառուցապատողի վաճառքի գրասենյակում բանկի հիփոթեքային վարկավորման գործընթացի տեղում կազմակերպման և համակարգման համար։ Մասնագետը կապահովի հաճախորդների սպասարկումը, վարկունակության նախնական գնահատումը, փաստաթղթերի հավաքագրումն ու ստուգումը, վարկային հայտերի ձևավորումն ու գլխամասային գրասենյակ փոխանցումը, ինչպես նաև վարկային գործարքների ամբողջական ուղեկցումը։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • հաճախորդներին հիփոթեքային վարկավորման պայմանների, պահանջների և գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • հաճախորդների վարկունակության նախնական գնահատում,
  • վարկային հայտերի ընդունում, ձևավորում և անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում,
  • վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, նախնական ստուգում և ամբողջականության ապահովում,
  • հավաքագրված փաստաթղթերի և վարկային հայտերի ժամանակին փոխանցում Բանկի գլխամասային գրասենյակ,
  • հաճախորդների հետ հետագա հաղորդակցության և անհրաժեշտ փաստաթղթերի լրացման/ներկայացման գործընթացի համակարգում,
  • հիփոթեքային գործարքների շրջանակում նոտարական վավերացումների կազմակերպում և հաճախորդների ուղեկցում Մեծամորում,
  • կառուցապատողի վաճառքի գրասենյակի և Բանկի համապատասխան ստորաբաժանումների միջև արդյունավետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման ապահովում,
  • հաճախորդների դիմումների և հարցերի օպերատիվ սպասարկում՝ Բանկի ներքին ընթացակարգերին համապատասխան,
  • բանկի ներքին կանոնակարգերի, KYC/AML պահանջների և տեղեկատվության գաղտնիության պահպանում,
  • իրականացված աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության և հաշվետվությունների ներկայացում:

Ներկայացվող պահանջներ` 

  • բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ ֆինանսների, տնտեսագիտության, բանկային գործի կամ հարակից ոլորտում),
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում (ցանկալի է՝ հիփոթեքային վարկավորման կամ վարկավորման ուղղությամբ),
  • հիփոթեքային վարկավորման գործընթացի և հիմնական պահանջների իմացություն,
  • վարկային փաստաթղթերի հետ աշխատելու և փաստաթղթաշրջանառություն իրականացնելու հմտություններ,
  • հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման և բանակցություններ վարելու ունակություն,
  • բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • ինքնուրույն աշխատելու և միաժամանակ մի քանի գործընթաց համակարգելու կարողություն,
  • MS Office ծրագրերի (մասնավորապես՝ Word և Excel) լավ իմացություն,
  • հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի իմացությունը՝ ցանկալի),
  • Մեծամորում/Արմավիրի մարզում աշխատելու պատրաստակամություն,
  • բանկային գաղտնիքի, անձնական տվյալների պաշտպանության և ներքին ընթացակարգերի պահպանման բարձր պատասխանատվություն:

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հիփոթեքային վարկավորման և փաստաթղթաշրջանառության մասնագետ»։