Պրոդուկտ մարքեթինգ մենեջեր
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 23.11.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Պրոդուկտ մարքեթինգ մենեջեր, ով պատասխանատու կլինի Բանկի պրոդուկտների մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրականացման, շուկայում դրանց արդյունավետ դիրքավորման, ճանաչելիության բարձրացման և առաջխաղացման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- շուկայի ուսումնասիրությունների և մրցակցային վերլուծությունների իրականացում՝ բացահայտելով շուկայում առկա հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաև հավաքագրելով և վերլուծելով հաճախորդների ու շահագրգիռ կողմերի կարծիքներն ու առաջարկությունները,
- Բանկի պրոդուկտների առաջխաղացման մարքեթինգային ռազմավարությունների մշակում և իրականացում, պրոդուկտների դիրքավորման և հիմնական հաղորդագրությունների սահմանում՝ համագործակցելով պրոդուկտների մշակման և վաճառքի թիմերի հետ,
- պրոդուկտային մարքեթինգային նախագծերի պլանավորում, իրականացում և գնահատում՝ գաղափարի մշակումից մինչև շուկա դուրսբերում, նախագծային պլանների, ժամանակացույցերի և իրականացման հիմնական փուլերի սահմանում,
- գովազդային արշավների և մարքեթինգային նախաձեռնությունների կազմակերպում և իրականացում՝ պրոդուկտների ճանաչելիության և դրանց նկատմամբ պահանջարկի բարձրացման նպատակով, ինչպես նաև արշավների արդյունավետության ցուցանիշների վերլուծություն և օպտիմալացման առաջարկությունների ներկայացում,
- գործընկերների և մատակարարների հետ համագործակցության ապահովում՝ գովազդային նյութերի և գործիքների ժամանակին պատրաստումն ու տրամադրումը կազմակերպելու, ինչպես նաև թիմերի հետ պարբերական աշխատանքային հանդիպումներ անցկացնելու, նախագծերի ընթացքը քննարկելու, հետադարձ կապ ստանալու և առաջացած խնդիրները լուծելու նպատակով,
- նախագծերի իրականացման ընթացքի վերահսկում և անհրաժեշտ փոփոխությունների իրականացում՝ սահմանված ժամկետների ու նպատակների պահպանումն ապահովելու համար, ինչպես նաև նախագծերի բյուջեների մշակում և կառավարում, ֆինանսական և այլ ռեսուրսների արդյունավետ բաշխման ու օգտագործման, ծախսերի վերահսկման, ֆինանսական հաշվետվողականության և բյուջետային կարգապահության ապահովում,
- հաճախորդների և շահագրգիռ կողմերի կարծիքների ու առաջարկությունների հիման վրա պրոդուկտային մարքեթինգային ռազմավարությունների և առաջարկների կատարելագործում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում, MBA աստիճանի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- 3-5 տարվա աշխատանքային փորձ պրոդուկտային մարքեթինգի կամ նախագծերի կառավարման ոլորտում, ցանկալի է՝ բանկային, ֆինտեխ կամ հարակից ոլորտներում,
- պրոդուկտների հաջողված շուկա դուրսբերման և մարքեթինգային արշավների կառավարման հաստատված փորձ,
- նախագծերի կառավարման գերազանց հմտություններ, միաժամանակ մի քանի նախագծեր և առաջնահերթություններ արդյունավետ կառավարելու կարողություն,
- միջազգային մասնագիտական հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պրոդուկտ մարքեթինգ մենեջեր»։