Սոցիալական մեդիայի մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 23.11.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Սոցիալական մեդիայի մասնագետ, ով պատասխանատու կլինի Բանկի սոցիալական մեդիայի հարթակների արդյունավետ կառավարման, բովանդակության պլանավորման, ստեղծման և հրապարակման համար՝ ապահովելով լսարանի ներգրավվածության բարձրացումը, բրենդի միասնական հաղորդակցությունը և թվային ներկայության շարունակական զարգացումը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- Բանկի սոցիալական մեդիայի էջերի (Facebook, Instagram, LinkedIn, TikTok և այլ հարթակներ) ամենօրյա վարում և կառավարում,
- սոցիալական մեդիայի բովանդակության պլանի մշակում և իրականացում,
- հրապարակումների տեքստերի պատրաստում և խմբագրում,
- դիզայներների և վիդեոարտադրության թիմի հետ համագործակցություն՝ վիզուալ և վիդեո բովանդակության ստեղծման նպատակով,
- հրապարակումների ժամանակին տեղադրման և հրապարակման գործընթացի վերահսկում,
- սոցիալական մեդիայի օգտատերերի մեկնաբանությունների մշտադիտարկում՝ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ,
- սոցիալական մեդիայի նոր միտումների ուսումնասիրություն և կրեատիվ գաղափարների առաջարկում,
- մրցակիցների սոցիալական մեդիայի ակտիվության ուսումնասիրություն և վերլուծություն,
- էջերի արդյունավետության ցուցանիշների (Reach, Engagement, Followers և այլն) մշտադիտարկում և պարբերական հաշվետվությունների պատրաստում,
- բոլոր հարթակներում Բանկի հաղորդակցման ոճի և վիզուալ ինքնության պահպանում,
- անհրաժեշտության դեպքում Stories ձևաչափով բովանդակության ստեղծում, նկարահանում և հրապարակում,
- ինֆլուենսերների և բովանդակություն ստեղծողների հետ համագործակցության կազմակերպում, աշխատանքների համակարգում և արդյունքների գնահատում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության, լրագրության կամ հարակից ոլորտներում,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սոցիալական մեդիայի կառավարման կամ թվային մարքեթինգի ոլորտում,
- Facebook, Instagram, LinkedIn և TikTok հարթակների առանձնահատկությունների և ալգորիթմների իմացություն,
- Meta Business Suite և սոցիալական մեդիայի կառավարման այլ գործիքների իմացություն,
- հայերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- գրագետ, ստեղծագործական և տարբեր թիրախային լսարաններին համապատասխան տեքստեր պատրաստելու կարողություն,
- սոցիալական մեդիայի համար ֆոտո և վիդեո բովանդակություն ստեղծելու հմտություններ,
- Canva, CapCut կամ համանման գործիքներով աշխատելու կարողություն,
- ինֆլուենսեր մարքեթինգի սկզբունքների և համագործակցության ձևաչափերի իմացություն,
- սոցիալական մեդիայի արդյունավետության հիմնական ցուցանիշների (Reach, Engagement Rate, Impressions և այլն) վերլուծության կարողություն,
- կրեատիվ մտածողություն, նախաձեռնողականություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն,
- միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու և սահմանված ժամկետները պահպանելու կարողություն,
- թիմային աշխատանքի, արդյունավետ հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ,
- մանրուքների նկատմամբ ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Սոցիալական մեդիայի մասնագետ»։