Տեղեկատու
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 03.08.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Էվոկան փնտրում է Տեղեկատու, ով պատասխանատու կլինի հաճախորդների բարձրակարգ սպասարկման ապահովման և բանկային պրոդուկտների արդյունավետ ներկայացման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում,
- հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- քարտերի տրամադրում,
- բանկային պրոդուկտների վաճառքի իրականացում,
- պոտենցիալ հաճախորդների ներգրավում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն,
- MS Word և MS Excel ծրագրերի իմացություն (ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- ՀՀ բանկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն,
- հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
- բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- արագ սովորելու ցանկություն և ունակություն,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Տեղեկատու»։