Տեխնիկական սպասարկման մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 18.08.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է տեխնիկական սպասարկման մասանգետի, ով պատասխանատու կլինի կազմակերպության ՏՏ համակարգերի անխափան աշխատանքի ապահովման, տեխնիկական խնդիրների արդյունավետ լուծման և ցանցային ենթակառուցվածքի սպասարկման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ
- տեխնիկական խնդիրների հայտնաբերում և կառավարում,
- նոր տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքի վերահսկում,
- աշխատակիցներին ծրագրային հասանելիության տրամադրում,
- տեխնիկական աջակցում,
- ղեկավարի կողմից այլ հանձնարարականների իրականացում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն տեխնիկական կրթություն,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում,
- Active Directory, TCP/IP, DNS, DHCP, WLAN ընդլայնված գիտելիքներ,
- hամակարգիչների ֆիզիկական կառուցվածքի, օպերացիոն համակարգերի և ցանցային կոմուտացիայի տիրապետում,
- տեխնիկական անգլերենի իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն,
- գերազանց հաղորդակցման հմտություններ,
- զարգացած վերլուծական մտածողություն,
- ակտիվ և արագ փոփոխվող միջավայրում ճկուն լինելու կարողություն,
- վերջնաժամկետներին հետևելու կարողություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Տեխնիկական սպասարկման մասնագետ»: