Ապառիկ ձևակերպման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 10.04.2026
Աշխատանքի վայր ք. Երևան, Հոմպլեքս հիպերմոլ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն  փնտրում է ապառիկ ձևակերպման մասնագետ, ով պատասխանատու կլինի Հոմպլեքս հիպերմոլում գտնվող Էվոկաբանկի ապառիկ վարկավորման կետում հաճախորդների բարձրակարգ սպասարկման ապահովման, Բանկի կողմից առաջարկվող համապատասխան պրոդուկտների արդյունավետ ներկայացման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում,
  • հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • ապառիկ ձևակերպման գործընթացի կազմակերպում
  • նվեր քարտերի տրամադրում,
  • բանկային պրոդուկտների վաճառքի իրականացում,
  • պոտենցիալ հաճախորդների ներգրավում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն,
  • MS Word և MS Excel ծրագրերի իմացություն (ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ՀՀ բանկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն,
  • բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • արագ սովորելու ցանկություն և ունակություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ապառիկ ձևակերպման մասնագետ»։