Գործառնական ռիսկերի կառավարման մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 26.01.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է գործառնական ռիսկերի կառավարման մասնագետի, ով պատասխանատու է լինելու բանկի գործառնական ռիսկերի նույնականացման, գնահատման և մոնիթորինգի համար, ներառյալ՝ KRI-ների և RCSA-ների իրականացման, ինչպես նաև բանկային նոր պրոդուկտների ռիսկերի գնահատման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- գործառնական ռիսկերի գնահատում,
- ներքին իրավական ակտերի մշակում և վերանայում,
- ներքին հսկողության մեխանիզմների իրականացում և կատարելագործում,
- RCSA գործընթացի կազմակերպում և իրականացում,
- KRI ցուցանիշների մշակում, ներդրում և կառավարում,
- գործառնական ռիսկերի գծով սթրես թեստերի իրականացում,
- նոր բանկային պրոդուկտների ներդրման շրջանակում գործառնական ռիսկերի գնահատում,
- գործառնական ռիսկերի մոնիթորինգի և ահազանգման համակարգերի ներդրման աշխատանքների աջակցում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- գործառնական ռիսկերի կառավարման կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
- ռիսկերի կառավարման մոդելների մշակման և զարգացման կարողություն,
- բանակցություններ վարելու հմտություններ,
- հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գործառնական ռիսկերի կառավարման մասնագետ»։