Նախագծերի ղեկավար
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 10.04.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է նախագծերի ղեկավար, ով կկառավարի բանկային և ՏՏ նախագծերը՝ ապահովելով դրանց արդյունավետ պլանավորումը, համակարգումը, իրականացումը և հաջող ավարտը։ Ով կկարողանա միավորել բիզնես և ՏՏ թիմերի աշխատանքը, վերահսկել ժամկետները, ռիսկերը և ապահովել նախագծերի իրական արդյունքը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- նախագծերի կառավարում ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում՝ սկսած նախաձեռնման փուլից մինչև ներդրում և փակում,
- նախագծային պլանների, ժամկետների, առաջընթացի, ռիսկերի և կախվածությունների կազմում և վերահսկում,
- բանկի տարբեր ստորաբաժանումների, ՏՏ թիմերի, մատակարարների և գործընկերների աշխատանքի համակարգում,
- բիզնես պահանջների հավաքագրման, հստակեցման և լուծումների համաձայնեցման մասնակցություն,
- նախագծային հանդիպումների կազկամերպում, որոշումների և առաջադրանքների կատարման իրականացում,
- նախագծերի կարգավիճակի հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը,
- նախագծերի իրականացման ժամանակին ապահովում և որակյալ իրականացում։
Ներկայացվող պահանջներ`
- բանկում աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ,
- նախագծերի կառավարման գործնական փորձ,
- ArmSoft / Հայկական Ծրագրեր համակարգերի հետ աշխատանքի փորձը պարտադիր է,
- ՏՏ նախագծերի կամ ՏՏ միջավայրում աշխատանքի փորձը պարտադիր է,
- բանկային պրոցեսների և համակարգերի լավ իմացություն,
- վերլուծական մտածողություն և խնդիրների կառուցվածքային լուծման կարողություն,
- գերազանց հաղորդակցման և համագործակցության հմտություններ,
- պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և արդյունքին միտված աշխատանքային մոտեցում,
- հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Jira, Confluence կամ նախագծերի կառավարման այլ գործիքների հետ աշխատանքի փորձ,
- բիզնես պահանջների ֆորմալացման, փորձարկում/թեստավորում/UAT, գործընթացների փորձ,
- PMP, Scrum Master, Product Owner կամ այլ մասնագիտական հավաստագրերի առկայություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Նախագծերի ղեկավար»։