Վարկային ռիսկի կառավարման ավագ մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 10.01.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է վարկային ռիսկի կառավարման ավագ մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկային ռիսկերի և վարկային հայտերի վերլուծության, դրանց վերաբերյալ կարծիքի տրամադրման, կմասնակցի ներքին կանոնակարգերի և սքորինգային համակարգերի մշակմանը, ինչպես նաև նոր վարկային պրոդուկտների համար վարկունակության գնահատման մեխանիզմների ձևավորմանը։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • վերլուծված վարկային հայտերի ուսումնասիրություն և եզրակացության տրամադրում,
  • բանկում գործող իրավական ակտերի փոփոխությունների և կատարելագործման գործընթացների մասնակցություն,
  • նոր վարկային պրոդուկտների մշակման աշխատանքների մասնակցություն, վարկունակության գնահատման չափորոշիչների սահմանում և կարծիքի տրամադրում,
  • սքորինգային համակարգերի զարգացման, սպասարկման և թեստավորման գործընթացներին մասնակցություն,
  • վարկային ռիսկին առնչվող ներքին իրավական ակտերի վերանայման և մշակման իրականացում,
  • վարկային պորտֆելի կենտրոնացումների մոնիթորինգ,
  • ԿԲ նորմատիվների և ներքին սահմանաչափերի հաշվարկների և վերահսկողության իրականացում,
  • արտաքին աղբյուրների ուսումնասիրություն և Բանկին առնչվող և/կամ հաճախորդներին առնչվող հնարվոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվական ազդակների ներկայացում անմիջական ղեկավարին,
  • հսկողություն մոնիթորինգների իրականացման նկատմամբ,
  • վարկային պորտֆելի վերաբերյալ այլ անհրաժեշտ վերլուծությունների իրականացում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ բանկային համակարգում (վարկավորման ոլորտում փորձը կդիտվի, որպես առավելություն),
  • ֆինանսական վերլուծություն իրականացնելու հմտություններ,
  • վարկունակության գնահատման սկզբունքների լավ իմացություն,
  • բանկային օրենսդրության տիրապետում
  • հարկային օրենսդրության բազային իմացություն
  • MS Excel-ի լավ իմացություն,
  • SQL տվյալների բազաների հետ աշխատելու իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • արտաքին աղբյուրներց, ներառյալ համացանցից, անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու և վերլուծելու հմտություն,
  • հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • թիմային աշխատանքի արդյունավետ հմտություններ,
  • սթրեսակայունություն:

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարկային ռիսկի կառավարման ավագ մասնագետ»։