Վարկերի հաստատման մասնագետ (Իրավաբանական անձանց)

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 08.07.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է վարկերի հաստատման մասնագետ, ով պատասխանատու կլինի իրավաբանական անձանց և ԱՁ հաճախորդների վարկային հայտերի ուսումնասիրության և գնահատման, հաճախորդների վարկունակության ու վարկերի ապահովվածության վերլուծության, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակներում որոշումների և եզրակացությունների տրամադրման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • իրավաբանական անձանց և ԱՁ հաճախորդների վարկային հայտերի դիտարկում և ուսումնասիրություն,
  • իրավաբանական անձանց և ԱՁ հաճախորդների վարկային հայտերի վերաբերյալ, իր լիազորությունների շրջանակներում, որոշումների կայացում,
  • իրավաբանական անձանց և ԱՁ հաճախորդների վարկային հայտերի վերաբերյալ, իր լիազորությունների շրջանակներում, եզրակացությունների ներկայացում,
  • բաժնի ղեկավարի այլ հանձնարարությունների իրականացում։

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
  • առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ որպես վարկային մասնագետ (բիզնես վարկավորման ոլորտում),
  • վերլուծական մտածողություն և փաստերը համադրելու կարողություն,
  • բարձր ծանրաբեռնվածության պայմաններում արդյունավետ աշխատելու և ժամկետները պահպանելու ունակություն,
  • միջազգային մասնագիտական որակավորումների առկայությունը դիտվում է որպես առավելություն,
  • օտար լեզուների իմացությունը դիտվում է որպես առավելություն։

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարկերի հաստատման մասնագետ (Իրավաբանական անձանց)»։