Վարկերի մոնիթորինգի ավագ մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 30.04.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն  փնտրում է վարկերի մոնիթորինգի ավագ մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկառուների ֆինանսական վիճակի մշտադիտարկման, վարկերի ընթացիկ մոնիթորինգների իրականացման, հաշվետվությունների պատրաստման և հաճախորդների վարկունակության գնահատման համար՝ ապահովելով առողջ վարկային պորտֆելի ձևավորումը։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վարկառուների ֆինանսական վիճակի վերահսկման և վարկի մարման կարողության վրա բացասաբար անդրադարձող գործոնների վաղ բացահայտման իրականացում,
  • վարկերի ընթացիկ մոնիթորինգների ժամանակացույցի կազմման և վարման իրականացում,
  • վարկերի գծով ընթացիկ մոնիթորինգների ապահովում,
  • մոնիթորինգների գծով հաշվետվությունների պատրաստման և արդյունքների ներկայացման վարում,
  • սահմանված դեպքերում հաճախորդների վարկունակության գնահատման և վերլուծության իրականացում,
  • բաժնի գործունեության վերլուծության, աշխատանքի նոր ձևերի և մեթոդների մշակման և առաջարկությունների ներկայացման իրականացում,
  • բաժնի գործունեությանը առնչվող փաստաթղթաշրջանառության և փաստաթղթերի պահպանման գործընթացի մշակում,
  • բաժնի առջև դրված խնդիրների և բաժնի պետի հանձնարարականների կատարման ապահովում։

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ մաթեմատիկական ուղղություններով,
  • աշխատանքային փորձ համապատասխան կամ հարակից ոլորտներում,
  • համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն,
  • հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
  • խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,
  • վերլուծական և հետազոտական հմտություններ,
  • ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն։

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարկերի մոնիթորինգի ավագ մասնագետ»։