Համապատասխանության ապահովման պատասխանատու, CRS/Fatca համակարգող
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 12.07.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Համապատասխանության ապահովման պատասխանատու, ով պատասխանատու կլինի օրենսդրական պահանջների մշտադիտարկման և համապատասխանության ապահովման քաղաքականությունից բխող այլ գործառույթների համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- FATCA և CRS պահանջների կատարման մշտադիտարկում և վերահսկողություն,
- տվյալների բազաների վերլուծություն և տվյալների որակի ապահովում,
- FATCA և CRS գործընթացների կանոնակարգում և մշակում,
- նոր գործընթացների ներդրում՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա և դրանց արդյունավետ իրականացում,
- FATCA և CRS գործընթացներին վերաբերող ուսուցողական սեմինարների և իրազեկման միջոցառումների կազմակերպում,
- անմիջական և/կամ ֆունկցիոնալ ղեկավարին հաշվետվությունների ներկայացում,
- ներքին կարգավորող փաստաթղթերի մշակման և վերանայման աշխատանքներին մասնակցություն:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ իրավաբանական ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային, ֆինանսական կամ համապատասխանության ոլորտում,
- FATCA և CRS շրջանակներում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- համապատասխանության վերահսկողության, KYC, AML/CFT կամ կարգավորող պահանջների ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- ACAMS, ICA, ACCA, CAMS, CGSS կամ համանման մասնագիտական որակավորումների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
- հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
- պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն,
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման հմտություններ:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «CRS/FATCA համակարգող»։