Կոնտակտային կենտրոնի մասնագետ (Ցերեկային հերթափոխ)

Հայտարարության սկզբնաժամկետ 05.09.2025
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 05.10.2025
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

 Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես կոնտակտային կենտրոնի մասնագետ,
  • էլեկտրոնային հաղորդակցման միջոցների` Skype, Viber, WhatsApp ծրագրերի տիրապետում,
  • հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր):

 

Պարտականություններ․

  • հեռախոսազանգերի ընդունում, հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • հեռախոսազանգերի և էլեկտրոնային հաղորդակցման այլ միջոցներով հաճախորդների սպասարկում,
  • հաճախորդներից ստացված հաղորդագրությունների ստուգում և մշակում,
  • տվյալների մուտքագրում, հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր․

Ուղարկել ինքնակենսագրություն (CV)  [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կոնտակտային կենտրոնի մասնագետ (ցերեկային հերթափոխ)»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: