Վճարային համագործակցույթունների մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 10.11.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, EvocaHUB |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է վճարային համագործակցությունների մասնագետի, ով պատասխանատու կլինի vPOS համակարգերի ներդրման և սպասարկման, վիրտուալ վճարային գործարքների մշտադիտարկման, քարտային գործառնությունների տվյալների վերլուծության և վճարային գործընթացների արդյունավետության ու անվտանգության ապահովման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- vPOS համակարգերի ներդրում և սպասարկում՝ առցանց գործարքների իրականացման համար,
- vPOS սպասարկման կետերի գրանցում ՀԾ-Բանկ և պրոցեսինգային համակարգերում,
- վիրտուալ վճարային գործարքների մշտադիտարկում և աջակցություն՝ դրանց ճշգրտության և անվտանգության ապահովման նպատակով,
- SmartVista համակարգում քարտապանների, քարտային գործառնությունների և սպասարկման կետերի տվյալների վերլուծություն,
- vPOS գործառնությունների բարելավմանն ուղղված վերլուծությունների և առաջարկների ներկայացում,
- ոլորտի կարգավորումների փոփոխություններին և զարգացման միտումներին հետևում,
- համապատասխան հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- ղեկավարի հանձնարարությամբ այլ առաջադրանքների իրականացում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
- բարձրագույն կրթություն ֆինանսների, բիզնեսի կամ հարակից ոլորտում,
- առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ֆինտեխ կամ ֆինանսաբանկային ոլորտում,
- վիրտուալ POS համակարգերի, վճարային գործիքների և էլեկտրոնային առևտրի հարթակների հետ աշխատելու փորձ, ինչպես նաև միջազգային վճարային համակարգերի, եղանակների և կարգավորումների իմացություն,
- տեխնիկական խնդիրների հայտնաբերման և լուծման, համակարգերի ինտեգրման հմտություններ,
- բիզնես գործընթացների և վճարային համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն, զարգացած վերլուծական և քննադատական մտածողություն,
- խնդիրների լուծման, արդյունավետ որոշումներ կայացնելու և նորարարական լուծումներ առաջարկելու ունակություն,
- նախաձեռնողականություն, հաղորդակցման և միջանձնային հարաբերություններ կառուցելու հմտություններ,
- արագ սովորելու և նոր գործընթացներին հարմարվելու կարողություն,
- արդյունքներին միտվածություն, թիմում արդյունավետ աշխատելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և առաջնահերթություններ սահմանելու ունակություն,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վճարային համագործակցույթունների մասնագետ»։