Քարտային պրոդուկտների մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 19.07.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Քարտային պրոդուկտների մասնագետ, ով պատասխանատու կլինի քարտային պրոդուկտների մշակման, բարելավման և շարունակական զարգացման գործընթացների իրականացման համար: Մասնակից կլինի շուկայի այլ մասնակիցների, պրոդուկտների և գործընթացների վերլուծությանը, ինչպես նաև քարտային պրոդուկտների և ծառայությունների բարելավման առաջարկների մշակմանն ու ներկայացմանը:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- քարտային պրոդուկտների մշակման, ներդրման և զարգացման գործընթացներին մասնակցություն,
- քարտային պրոդուկտների շուկայի ուսումնասիրության և մրցակիցների առաջարկների վերլուծության իրականացում,
- Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցություն՝ նոր պրոդուկտների ներդրման և գործող պրոդուկտների բարելավման նպատակով,
- քարտային պրոդուկտների արդյունավետության ցուցանիշների վերլուծություն, հաշվետվությունների և առաջարկությունների պատրաստում,
- քարտային պրոդուկտների գովազդային և խթանման արշավների մշակմանը մասնակցություն,
- քարտային պրոդուկտների համապատասխանության ապահովում վճարահաշվարկային համակարգերի պահանջներին,
- քարտային պրոդուկտների հետ կապված ներքին փաստաթղթերի, ընթացակարգերի և կանոնակարգերի մշակման ու թարմացման աշխատանքների իրականացում,
- գործընկերային ծրագրերի մշակման և կառավարման գործընթացներին մասնակցություն։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն ֆինանսների, բանկային գործի, կառավարման կամ հարակից ոլորտներում,
- առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ քարտային բիզնեսի, պրոդուկտների մշակման կամ մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում,
- քարտային պրոդուկտների, վճարային համակարգերի և բանկային ծառայությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքների տիրապետում,
- տվյալների վերլուծության, հաշվետվությունների պատրաստման և MS Office ծրագրերի, մասնավորապես Excel-ի լավ իմացություն,
- վերլուծական մտածողություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
- հաղորդակցման, բանակցային և թիմային աշխատանքի հմտություններ,
- ժամանակի արդյունավետ կառավարման և որոշումներ կայացնելու ունակություն,
- հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Քարտային պրոդուկտների մասնագետ»։