
ՎԱԶԳԵՆ ԳԵՒՈՐԿՅԱՆ, MBA, PhD
Խորհրդի անդամ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1993թ. - ավարտել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետը:
1994 – 1998թթ․ - ընդունվել է ՌԴ Ժողովրդական տնտեսության ակադեմիա՝ 1998թ. ավարտելով այն «Կորպորատիվ կառավարման ժամանակից մեթոդները» մասնագիտությամբ:
2003թ. - ավարտել է ՌԴ Ժողովրդական տնտեսության ակադեմիայի ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2008թ. - ստացել է MBA որակավորում:
ԿԱՐԻԵՐԱ
Աշխատանքային գործունեությունը սկսել է 20 տարեկանում՝ «Պրոմեթեյ» ԲԲԸ-ում:
1994թ. - աշխատել է «ԶՆԳՍ-Պրոմեթեյ» ԲԲԸ ներկայացուցչություն՝ որպես արտասահմանյան ընկերությունների հետ աշխատող մասնագետ: 10 տարվա ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:
2001թ. - նշանակվել է «ԶՆԳՍ-Պրոմեթեյ» ԲԲԸ Խորհրդի նախագահի տեղակալ:
2003թ. - ստանձնել է «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:
2004 - 2009թթ. - եղել է «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ՍՊԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ:
2009 - 2018թթ. - եղել է «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրենի առաջին խորհրդական:
2018 - 2024թթ․ - եղել է «Պրոմեթեյ Սիթի» ՍՊԸ Գլխավոր տնօրենի առաջին խորհրդական:
2019թ. հուլիս - 2019թ. սեպտեմբեր - եղել է «Էվոկաբանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ:
2019 - 2022թթ․ - եղել է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ:
2025թ. - հանդիսանում է Evocabank-ի Խորհրդի անդամ։