
ԼԻԼԻԹ ԳԱԲՈՅԱՆ, MBA
Վարչության նախագահի տեղակալ ֆինանսական գծով
Լիլիթ Գաբոյանը ծնվել է 1987թ.-ին Երևանում։
2010թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով մագիստրոսի որակավորման աստիճան, 2012թ.-ին` Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորում (MBA)։
Հանդիսանում է Ֆինանսական վերլուծողների արտոնագրված ինստիտուտի որակավորման հավակնորդ (CFA level III candidate):
2008թ.-ից մինչև 2010թ աշխատել է ԿՈԿԱ-ԿՈԼԱ Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲԸ-ում՝ որպես կառավարման համակարգերի մասնագետ։
2010թ.-ից մինչև 2012թ աշխատել է ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ում՝ որպես վարկային մասնագետ, այնուհետև՝ Պլանավորման եւ վերահսկողության բաժնի վերլուծաբան։
2012թ.-ից մինչև 2019թ աշխատել է Ամերիաբանկ ՓԲԸ-ում՝ որպես Կառավարչական հաշվետվությունների եւ ֆինանսական պլանավորման բաժնի ավագ վերլուծաբան, այնուհետև՝ բաժնի պետ։
2019թ.-ից աշխատում է Էվոկաբանկ ՓԲԸ-ում՝ որպես Վարչության նախագահի տեղակալ ֆինանսական գծով։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: