
ՍՄԲԱՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վարչության անդամ, Իրավաբանական վարչության պետ
Սմբատ Մարտիրոսյանը ծնվել է 1987թ. Երևանում:
2008թ. ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը՝ ստանալով բակալավրի որակավորում, 2010թ. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը՝ ստանալով մագիստրոսի որակավորումը:
2010-ից մինչև 2016թ. աշխատել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում՝ որպես առաջատար իրավախորհրդատու, իրավաբանական վարչության պայմանագրաիրավական բաժնի պետ, իրավաբանական վարչության պետի տեղակալ, այնուհետև՝ իրավաբանական վարչության պետ:
2013-ից մինչև 2015թ. դասավանդել է «Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամում:
2016թ. մինչև 2019թ. աշխատել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում, որպես՝ քարտուղարության վարչության պետ:
2019թ. փետրվար ամսից մինչև նույն թվականի հունիս ամիսը աշխատել է՝ «Արմենիան տոբակո Քոմփանի» ՍՊԸ, որպես գլխավոր իրավաբան:
2019թ. հունիս ամսից մինչև 2021թ. դեկտեմբեր՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ, որպես Իրավաբանական բաժնի պետ:
2022թ. հունվարից՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ Իրավաբանական վարչության պետ, Վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: