Վերադառնալ
ԱՐԿԱԴԻ ՍԱՆԴԼԵՐ

ԱՐԿԱԴԻ ՍԱՆԴԼԵՐ

Խորհրդի անդամ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2000թ. – Ավարտել է Մոսկվայի Հեռահաղորդակցության պետական համալսարանը` (MIIT) ստանալով Համակարգչային գիտությունների մագիստրոսի աստիճան։

2021թ. – Լոնդոնի Institute of Directors (IoD)-ում՝ ստանալով Կորպորատիվ կառավարման դիպլոմ։

Անցել է մասնագիտական վերապատրաստումներ տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման (ITIL Foundations), ֆինանսական կառավարման, պրոդուկտի կառավարման, նախագծերի կառավարման, պրոդուկտի զարգացման, ինչպես նաև վաճառքի և մարքեթինգի կառավարման ոլորտներում։

 

ԿԱՐԻԵՐԱ

1998–2000թթ. – հիմնել է Simpo ծրագրային ապահովման մշակմամբ և տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդատվությամբ զբաղվող ընկերությունը (ձեռք է բերվել «АГЕНТСТВО КОНТАКТ» ընկերության կողմից)։

2000–2004թթ. – զբաղեցրել է AGENTSTVO KONTAKT ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրենի (Chief Information Officer) պաշտոնը։

2004–2005թթ. – հիմնել է KeyStaff Solutions ընկերությունը, որը զբաղվում էր արհեստական բանականության հիման վրա հավաքագրման տեխնոլոգիաների մշակմամբ (ձեռք է բերվել HeadHunter Group ընկերության կողմից)։

2006–2008թթ. – զբաղեցրել է HeadHunter Group-ի կորպորատիվ զարգացման և փոխակերպման ղեկավարի պաշտոնը (դարձել է Mail.Ru Group-ի մաս)։

2008–2010թթ. – աշխատել է DST Advisors-ում (DST-ն հետագայում վերանվանվել է Mail.Ru Group)՝ որպես պորտֆելի կառավարիչ և ավագ խորհրդատու:

2010–2013թթ. – հիմնել և ղեկավարել է Essential Commerce Ltd. ընկերությունը՝ զբաղեցնելով գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

2013–2017թթ. – զբաղեցրել է Nanosemantics Lab-ի գլխավոր գործադիր տնօրենի և պրոդուկտի կառավարման ղեկավարի պաշտոնը։

2017–2021թթ. – զբաղեցրել է MTS Group-ի արհեստական բանականության գծով տնօրենի (Chief Artificial Intelligence Officer) պաշտոնը։

2019թ. – մասնակցել է «Արհեստական բանականության ազգային ռազմավարություն 2030»-ի զարգացմանը, Դաշնային AI ծրագրին և հանդիսացել է AI Alliance-ի համահիմնադիրներից մեկը։

2022–2024թթ. – զբաղեցրել է DOCET TI ընկերության կառավարման գործընկերոջ պաշտոնը։

2022թ. – հանդիսանում է SKB Kontur ընկերության նորարարությունների հարցերով խորհրդատու։

2022թ. – հանդիսանում է True Click Technologies ընկերության հիմնադիրը։

2024թ. – հանդիսանում է MARSHALL ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։

2026 թ. – Հանդիսանում է «Բայթ Տրանզիտ» ընկերության Տեխնոլոգիական կոմիտեի նախագահ։

2026թ. – հանդիսանում է «Էվոկաբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ։