
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, MBA, PhD
Վարչության նախագահ
Կարեն Եղիազարյանը ծնվել է 1979թ. Երևանում:
2000թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, 2012թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով Master of Business Administration (MBA) որակավորում:
2022թ. ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան (PhD) :
2009թ. վերապատրաստվել է Լոնդոնում՝ մասնակցելով City of London International Banking School-ի «Ակտիվների և պարտավորությունների կառավարում» դասընթացին: 2010թ. Ֆրանկֆուրտում ավարտել է Commerzbank AG-ի ուսումնական կենտրոնում կազմակերպված հատուկ դասընթացը, 2013թ. Նյու Յորքում՝ Deutsche Bank New York-ում կազմակերպված Global Transaction Banking դասընթացը:
2000-ից մինչև 2002թ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում՝ որպես մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, այնուհետ՝ Թղթակցային հարաբերությունների և հաճախորդների սպասարկման վարչության պետի տեղակալ - Հաճախորդների սպասարկման բաժնի պետ:
2002-ից մինչև 2003թ. աշխատել է «Անելիք Բանկ» ՍՊԸ-ում՝ պայմանագրային հիմունքներով, 2003թ.՝ «Շարմ» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական բաժնի պետ:
2003թ.-ից աշխատել է «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ում. 2003-ից մինչև 2006թ.՝ Միջազգային հարաբերությունների, ֆինանսական շուկաներում գործառնությունների և պլաստիկ քարտերի բաժնի պետ, 2005-ից մինչև 2007թ.՝ «Տիգրան Մեծ», «Կասյան» և «Երվանդ Քոչար» մասնաճյուղերի կառավարիչ՝ համատեղության կարգով, 2006-ից մինչև 2008թ.՝ Միջազգային հարաբերությունների, ֆինանսական շուկաներում գործառնությունների և պլաստիկ քարտերի վարչության պետ, 2008-ից մինչև 2017թ. հունվար՝ Վարչության նախագահի տեղակալ, Վարչության անդամ, Միջազգային հարաբերությունների, ֆինանսական շուկաներում գործառնությունների և վճարային քարտերի վարչության պետ:
2017թ. հունվարից մինչև 2017թ. հոկտեմբեր՝ «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ, Վարչության անդամ:
2017թ. հոկտեմբերից մինչև 2019թ. մայիս՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ, Վարչության անդամ:
2019թ. մայիսի 24-ից «Էվոկաբանկ» ՓԲԸ Վարչության նախագահն է:
2019թ․ օգոստոսի 7-ից «ԱՔՌԱ Քրեդիտ Ռիփորթինգ» ՓԲԸ Խորհրդի անդամ է։
2009-ից մինչև 2013թ. դասավանդել է «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամում, 2013-ից մինչև 2017թ.՝ «Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամում:
2022թ.-ից դասավանդում է Երևանի Պետական Համալսարանում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: