Վերադառնալ
ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վարչության նախագահի տեղակալ

Հայկ Պետրոսյանը ծնվել է 1970թ. Երևանում:

1991թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

1997թ. ավարտել է Արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտը՝ ստանալով իրավագետ-միջազգայնագետի որակավորում:

1991-ից մինչև 2003թ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում. 1991-ից մինչև 2001թ.՝ որպես մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, այնուհետ՝ Ներքին աուդիտի վարչության պետ, 2001-ից մինչև 2002թ.՝ որպես Ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչության պետ, 2002-ից մինչև 2003թ.՝ Բանկային գործառնությունների և դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի պետի տեղակալ – Թղթակցային հարաբերությունների և հաճախորդների սպասարկման վարչության պետ:

2003-ից մինչև 2007թ. եղել է «Վ.Ի.Պ.Ս.Կ» ՍՊԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրենը:

2007-ից աշխատել է «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ում. 2007-ից մինչև 2008թ.՝ որպես Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, 2008-ից մինչև 2017թ. հոկտեմբեր՝ Վարչության նախագահի տեղակալ, Վարչության անդամ:

2017թ. հոկտեմբերից մինչև օրս «Էվոկաբանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ է, Վարչության անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: