Back
Բիզնես

Բիզնես սկսելու guide from A to Z

Եթե ուզում եք ունենալ այն, ինչը երբեք չեք ունեցել, սկսեք անել այն, ինչը երբեք չեք արել:

21.11.2022
Բիզնես սկսելու guide from A to Z

Բիզնես ունենալը բոլորի համար էլ գրավիչ է ու ցանկալի, սակայն հարց է ծագում` որտեղից սկսել:

Ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչ պետք է անել կամ ուր դիմել:

Evoca-ն պատրաստել է բիզնես սկսելու guide from A to Z` իրական, աշխատող խորհուրդներով և քայլերի հերթականությամբ: Այն կօգնի քեզ քո բիզնես գաղափարը դարձնել իրականություն: 

Այստեղ կգտնես անգամ բիզնեսի գրանցման փաստաթղթային և հարկային մանրամասները` հղումներով:

Եվ այսպես. որտեղի՞ց սկսել

Նախևառաջ, պետք է ունենալ հստակ բիզնես գաղափար, այսինքն` ինչ եք դուք ցանկանում և ինչու: Միշտ սկսեք Ձեր բիզնես գաղափարը ԻՆՉՈՒ-ից: 

Պատասխանեք այս հարցերին`

  • Ինչո՞ւ եք ուզում սկսել բիզնեսը, որն է Ձեր նպատակը
  • Ի՞նչ խնդիր է լուծելու Ձեր պրոդուկտը կամ ծառայությունը
  • Ինչո՞վ եք Դուք տարբերվելու մրցակիցներից
  • Ո՞վ է Ձեր թիրախը
  • Ո՞րն է եկամուտ ստանալու Ձեր բանաձևը
  • Ինչպե՞ս եք խթանելու ու զարգացնելու բիզնեսը
  • Ի՞նչ է Ձեզ պետք առաջին քայլերն անելու համար

Կատարեք հետազոտություններ ու վերլուծություններ` թե ընդհանուր շուկայում, թե կոնկրետ մրցակիցների շարքում: Նախքան շուկա մտնելը մշակեք Ձեր բրենդը և հավաքեք հետևորդներ, ովքեր պատրաստ են վճարել Ձեր պրոդուկտի համար:

Բիզնես սկսելու և հաջողելու կարևոր քայլը բիզնես պլանի մշակումն է: Գրագետ գրված բիզնես պլանը կօգնի Ձեզ պատրաստ լինել Ձեր բիզնեսի հետագա մարտահրավերներին:

Բիզնեսի պետական գրանցում

Բիզնես սկսելու մյուս կարևոր մասը թղթաբանությունն է, որը ժամանակատար է, երբեմն` անհասկանալի, և կարող է հետ պահել Ձեզ բիզնեսը սկսելուց: Եթե որոշել եք Հայաստանում բիզնես սկսել, նախևառաջ պետք է ընտրեք բիզնեսի կազմակերպաիրավական ձևը, ինչը կարող է ազդել ամեն ինչի վրա՝ սկսած հարկերից մինչև պարտավորություններ: Եթե դժվարանում եք որոշում կայացնել, խորհրդակցեք բիզնես խորհրդատուի, իրավաբանի կամ հաշվապահի հետ: 

Որոշեք` գրանցում եք անհատ ձեռնարկատե՞ր (ԱՁ), թե՞ իրավաբանական անձ (ԻԱ)

  • ԱՁ-ն իրավաբանական անձ չի համարվում. ֆիզիկական անձը հաշվառվում է և ձեռք է բերում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք:
  • ԻԱ է համարվում այն կազմակերպությունը, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: ԻԱ կարող է լինել մի քանի տեսակի` ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԼՊԸ, ՎՎՀԸ:

Կազմակերպաիրավական ձևն ընտրելուց հետո պետք է կատարել բիզնեսի պետական գրանցում կամ հաշվառում: 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) հանդիսանում է բիզնեսի նույնականացման կոդը: Այն միակն է և ենթակա չէ փոփոխման: Յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր ՀՎՀՀ-ն: Այն անհրաժեշտ է հարկեր վճարելու, բանկային հաշիվներ բացելու և բիզնեսի այլ կարևոր գործառույթների համար:

ԻԱ և ԱՁ պետական գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է մոտենալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` https://www.e-register.am/am/docs/213:

ԱՁ-ի պետական հաշվառման համար անհրաժեշտ է պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման (ID) քարտ: Դուք տեղում լրացնում եք ԱՁ-ի գրանցման դիմում և վճարում պետական տուրք` 3,000 ՀՀ դրամ, լիազորված անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև լիազորագիր (նոտարական վավերացում չի պահանջվում): Նշված փաստաթղթերի ներկայացումից հետո ԱՁ-ն  հաշվառվում է և ստանում է ՀՎՀՀ:

ԻԱ գրանցման համար իրավունք ունեն դիմել հիմնադիրները, գործադիր մարմնի ղեկավարը, լիազորված անձը: Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար գործակալություն է ներկայացնում` 

  • դիմում (լրացվում է տեղում) 
  • իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը 
  • իրավաբանական անձի կանոնադրությունը 
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (պետական տուրքի դրույքաչափը կախված է կազմակերպաիրավական տեսակից) 
  • իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին, և համապատասխան տեղեկանքի համարը 
  • էլեկտրոնային փոստի հասցեն:

Բիզնեսի գրանցման ժամանակ կարևոր է իմանալ, թե ինչ տեսակի գործունեություն եք իրականացնելու: Գործունեության տեսակները համապատասխան կոդերով կարող եք գտնել այստեղ:

Գործունեության որոշ տեսակների համար անրաժեշտ է ունենալ լիցենզիա: 

ԻԱ և ԱՁ պետական գրանցումը կարող է իրականացվել նաև օնլայն` https://www.e-register.am/am/ (Ուղեցույց բաժնում ներկայացված են անհրաժեշտ փաստաթղթերը):

Օնլայն պետական գրանցման դեպքում անհրաժեշտ է ունենալ` 

  • նույնականացման (ID) քարտ (կարող են ստանալ միայն ՀՀ քաղաքացիները)
  • նույնականացման քարտն ընթերցող սարք (ID card reader) 
  • էլեկտրոնային ստորագրություն, որն ակտիվացնում եք https://www.ekeng.am/hy/sub/digital_signature-ում:

Օնլայն պետական գրանցում կարելի է իրականացնել նաև լիազորված անձի միջոցով:

Նույնականացման (ID) քարտ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ), որը նշված է սոցիալական քարտում: ՀԾՀ տրամադրվում է ՀՀ քաղաքացուն, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին:

Սոցիալական քարտ ստանալու համար կարող եք դիմել Ձեր բնակության ոստիկանության տարածքային բաժնի անձնագրային բաժանմունք կամ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Մանրամասները կարող եք գտնել այստեղ`

Նույնականացման քարտ ընթերցող սարք կարող եք ձեռք բերել նաև ekeng.am -ից: Մանրամասներին ծանոթացեք այստեղ

Էլեկտրոնային ստորագրությանը վերաբերող հաճախ տրվող հարցերին կարելի է ծանոթանալ այստեղ: Իսկ այլ երկրների քաղաքացիները էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար պետք է զանգահարեն +374 60 464 504 հեռախոսահամարով կամ support@ekeng.am էլ. հասցեին ուղարկեն իրենց անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտ) սկանավորված տարբերակները: Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան վճարը 3,000 ՀՀ դրամ է:

Բիզնեսի հարկային հաշվառում

ՀՎՀՀ ստանալը նշանակում է, որ Դուք արդեն ունեք հարկային գրանցում:

ՀՀ-ում հարկային հաշվետվությունները ներկայացվում են առցանց: Պետական գրանցում և ՀՎՀՀ ստանալուց հետո անհրաժեշտ է գրանցվել հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում` https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf

Գրանցման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ՝ 

ԱՁ-ն կամ ԻԱ-ն ՀՎՀՀ ստանալուց հետո 20 օրացուցային օրվա ընթացքում պետք է հարկային մարմին ներկայացնի օնլայն հայտ` հարկման ռեժիմ ընտրելու մասին: Հարկման ռեժիմի ընտրությունը բիզնես գործունեության կարևորագույն փուլերից է: Հարկման 3 ռեժիմներն են`

  • Միկրոձեռնարկատիրության (մինչև 24 մլն. դրամ իրացման շրջանառություն ունեցող բիզնեսները ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող հարկերից)
  • Շրջանառության հարկի (հարկը հաշվարկվում է շրջանառությունից ֆիքսված տոկոսադրույքով՝ կախված գործունեության տեսակից)
  • Ընդհանուր հարկման (20% ԱԱՀ + 18% շահութահարկ):

Գործունեության տեսակից կախված` կարող է սահմանվել նաև ակցիզային հարկ, բնապահպանական հարկ կամ այլ հարցեր: Հարկման ռեժիմի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված գործունեության տեսակների սահմանափակումները: 

Տարվա ընթացքում որպես ԻԱ պետական գրանցման, որպես ԱՁ հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ անհրաժեշտ է օնլայն հայտարարություն ներկայացնել  հարկային մարմին միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ: Նշված ժամկետում օնլայն հայտարարություն չներկայացնելու դեպքում ավտոմատ կերպով կհարկվեք ընդհանուր հարկման ռեժիմով: Իսկ հարկման ռեժիմից կախված` տարբերվում է հարկերի չափը, հարկման հաշվետվության տեսակը և ժամկետները: 

Ձեր բիզնեսի ֆինանսական և հարկային հաշվետվությունները կազմելու համար կարող եք ունենալ հաշվապահ, ով կօգնի կատարել հաշվարկները, ձևակերպել և վճարել Ձեր գործունեության հետ կապված բոլոր հարկերը:

Հիշեք կատարել Ձեր հարկային պարտավորությունները: Իսկ կախված բիզնեսի տեսակից` հաճախ կարևոր է նաև ապահովագրել բիզնեսը և անձնական ակտիվները:

Banking

Բիզնեսի գրանցումից անմիջապես հետո անհրաժեշտ է բացել բանկային հաշիվ բիզնեսի համար: Կարևոր է ընտրել Ձեր բիզնես կարիքներին համապատասխան բանկ: Այս առանձին բանկային հաշիվը կօգնի կառավարել Ձեր բիզնես միջոցները` առանձնացնելով դրանք անձնական միջոցներից: Կազմակերպության համար բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է պետական գրանցման վկայականի բնօրինակը, ինչպես նաև`

  • ԱՁ դեպքում` հաշվառված անձի անձնագիրը և սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը
  • ԻԱ դեպքում` կանոնադրության բնօրինակը, տնօրենի անձնագիրը և սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը հիմնադիրների անձնագրի և սոցիալական քարտի պատճենները կամ նույնականացման քարտի պատճենը:

Հիշեցնենք, որ ԱՁ-ի համար առանձին բանկային հաշիվ բացելը պարտադիր չէ` ի տարբերություն ԻԱ-ի: Բիզնես բանկային հաշիվ բացելու մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկային հաշիվ բացելուց հետո Ձեզ անհրաժեշտ է բանկային բիզնես քարտ, որի միջոցով կկատարեք բիզնեսի համար վճարումներ և գնումներ: Ի դեպ, միջազգային բիզնես քարտերի համար հաճախ գործում են լրացուցիչ առաջարկներ ՀՀ տարածքում և դրանից դուրս: Բիզնես քարտի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հաջորդ կարևոր քայլը` որոշել, թե ինչպես է Ձեր բիզնեսը ստանալու վճարումներ: Բանկային քարտերով կամ ժամանակակից այլ տարբերակներով (Apple Pay, Google Pay) վճարումներ ընդունելու համար պետք է ունենաք POS տերմինալ, կամ mPOS` mobile POS ծառայություն: POS-ի ֆունկցիոնալին կարող եք ծանոթանալ այստեղ: mPOS-ի մանրամասներին և տեղադրման ընթացակարգին ծանոթացեք այստեղ:

Եթե Ձեր բիզնեսը ենթադրում է ապրանքների և ծառայությունների օնլայն վաճառք` կայքի կամ հավելվածի միջոցով, Ձեզ անհրաժեշտ է ներդնել նաև V-POS` վիրտուալ վճարային համակարգ` հարմարավետ, ապահով, և արագ վճարումներ ընդունելու համար: Մանրամասները ներկայացված են այստեղ:

Ձեր բիզնեսին անհրաժեշտ կլինի նաև ՀԴՄ սարք, որը յուրաքանչյուր գնման ժամանակ պետք է տրամադրի ՀԴՄ կտրոն: Ի դեպ, կարող եք վաճառքի կետում տեղադրել 1 ընդհանուր սարք, որը կկատարի և' ՀԴՄ սարքի, և' POS տերմինալի ֆունկցիոնալը:

POS, V-POS կամ ՀԴՄ POS տեղադրելու համար կարող եք դիմել Ձեր բանկ կամ պարզապես օնլայն հայտ ներկայացնել այստեղ:

Ձեզ անհրաժեշտ կլինի նաև ֆինանսական software ծրագրեր Ձեր բիզնեսի ֆինանսական մասը վարելու համար: Ֆինանսական ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ

Մեր օրերում բիզնեսի համար առաջնային նշանակություն ունի վերջինիս օնլայն ներկայացվածությունը: Կախված բիզնեսի տեսակից և ոլորտից` Ձեզ անհրաժեշտ կլինի բիզնես կայք, սոցիալական էջեր և օնլայն այլ հարթակներ: Բիզնես կայքի ստեղծման համար անհրաժեշտ է նաև կատարել domain-ի (դոմեյնի) գրանցում: Դոմեյնի անունն ընտրելիս` ցանկալի է, որպեսզի այն լինի հեշտ հիշվող և պարունակի Ձեր բիզնեսի անունը, այնուհետև պետք է կատարել օնլայն ստուգում` արդյոք այն ազատ է, ապա կատարում ենք մոտ 8,000 դրամ վճարում 1 տարվա համար: Դոմեյն կարելի է գտնել ու գնել  https://www.domain.com/ կամ https://www.godaddy.com/ կայքերից:

Կախված Ձեր ոլորտից և ծառայություններից` օգտագործեք Facebook, Instagram, LinkedIn, Viber, WhatsApp և այլ հարթակներ ու հավելվածներ:

Ֆինանսական միջոցների ներգրավում

Հաճախ բիզնես գործունեության ընթացքում առաջանում են պարտադիր, չնախատեսված ծախսեր, որոնց կարգավորման համար անհրաժեշտ է ֆինանսական միջոցների ներգրավում: Ձեր բիզնեսի համար ֆինանսավորում ձեռք բերելու լավագույն միջոցներից են` ներդրողները, դրամահավաքը, և բիզնես վարկը: 

Evocabank-ն առաջարկում է փոքր և միջին բիզնես վարկեր: Կարող եք լրացնել օնլայն հայտը մեր կայքում այստեղ, և մեր անհատական բիզնես խորհրդատուն կապ կհաստատի Ձեզ հետ 1 աշխատանքային օրվա ընթացքում` պատասխանելով Ձեր բոլոր հարցերին:

Evoca բիզնես բոլոր վարկատեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 010605555 կամ գրել մեզ 099605555 համարով` Viber, WhatsApp, Telegram:

Բիզնեսի զարգացում

Եթե ուզում եք ավելի խորը գիտելիքներ ստանալ բիզնեսի մասին, կարող եք այցելել օնլայն և օֆլայն բիզնես դասընթացների:

Եվ հիշեք` բիզնես սկսելուց որքան էլ մանրակրկիտ նախապատրաստվեք, կլինեն իրավիճակներ, որոնք չէիք կանխատեսել: Այդ պատճառով բիզնեսում հաջողելու համար պետք է սովորել լինել ճկուն և արագ արձագանքել փոփոխվող իրավիճակներին: 

Հավատացեք Ձեր ուժերին, հավատացեք Ձեր գաղափարին, մի վախեցեք փորձեր կատարել, մի վախեցեք ձախողել, փորձեք նոր լուծումներ, նոր ճանապարհներ` Ձեր նպատակին հասնելու համար: Մի լսեք շրջապատի սուբյեկտիվ մեկնաբանությունները, օրինակ վերցրեք հաջողակ մարդկանցից, ովքեր ունեն փորձ: Մի վախեցեք խորհուրդ հարցնել կամ օգնություն խնդրել ոլորտի առաջատարներից: Կենտրոնացեք նպատակի վրա, հավաքեք ուժերն ու պարզապես սկսեք:

Ու հիշեք` ապագան կանխատեսելու լավագույն ձևն այն կերտելն է: