Visa Business

Գործուղման մեկնելիս Ձեր ներկայացուցչական ծախսերը կարող եք հոգալ Visa Business քարտով։

Visa Business
Վերադառնալ
0.2%

Կանխիկացում բանկի կանխիկացման կետերում

0.8%

Կանխիկացում ԱրՔա անդամ բանկերի կանխիկացման կետերում

min 1500 ֏ 1%

Կանխիկացում ԱրՔա անդամ չհանդիսացող բանկերի կանխիկացման կետերում

10,000 ֏

Տարեկան սպասարկում

0.2%

Բանկի տարածքում քարտային հաշվից կանխիկի տրամադրում

Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդներին Evocabank-ն առաջարկում է Visa Business վճարային քարտեր, որոնք հնարավորություն են տալիս առանց Բանկ այցելելու տնօրինել կազմակերպության դրամական միջոցները։

Visa Business քարտը Visa International միջազգային վճարահաշվարկային համակարգի չիպային քարտ է։ Այն հարմարավետ գործիք է՝ Ձեր կազմակերպության ծախսերը արդյունավետ կառավարելու համար։ Դուք կարող եք առանց Բանկ այցելելու բանկոմատի միջոցով Visa Business քարտից կանխիկացնել ընկերության դրամական միջոցները, կատարել օնլայն փոխանցումներ և վճարումներ Հայաստանի մաքսակետերում և պետական այլ մարմիններում։

Evoca Visa Business քարտերն օժտված են դրամական միջոցների անվտանգության ապահովման բարձր մակարդակով։ Սրանք միջազգային payWave տեխնոլոգիայով աշխատող չիպային քարտեր են, որի շնորհիվ սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելիս քարտը հատուկ վճարային տերմինալների մեջ տեղադրելու անհրաժեշտություն չի առաջանում: 

Evoca Visa Business քարտերն ունեն վարկային գիծ ստանալու հնարավորություն (մենք վարկային գծի տրամադրման հրապարակային առաջարկ չենք ներկայացնում, սակայն Ձեր դիմումի ներկայացման դեպքում մեր Լիազոր մարմնի որոշմամբ կարող ենք վարկային գիծ տրամադրել ՝ ներքին ակտերով սահմանված պայմաններով և Ձեզ հետ փոխադարձ կնքված պայմանագրի հիմքերով):

Քարտի պատվիրման համար անհրաժեշտ է այցելել Բանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Գործուղման մեկնելիս Ձեր Visa Business քարտի միջոցները հասանելի կլինեն աշխարհի ցանկացած կետում, ցանկացած ժամի:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`